Armheroes Histories
logo
Спасибо за Вашу поддержку
searchicon
Найти
Войти
logo
Создать историю

Выберите тип статьи

Статья
Биография

Выберите биографию по:

Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting

Все биографии

Նարեկ Հովհաննիսյան
Ադրբեջանական վարձկաններն օր առաջ իրենց դրոշն էին տեղադրել Մռավի բարձունքին, այդ իսկ պատճառով Եղնիկների հրամանատարը 10 զինված, պատրաստված տղաներ է ուղարկել Մռավ։ Հաթերքի հրամանատար՝ Արարատն էլ որպես զինված ուժերում երկարամյա փորձ ունեցող պահեստազոր՝ Յուրի Հախունցի (Boss) հրամանատարությամբ ևս 10 հոգուց բաղկացած խումբ է ուղարկել Մռավ։ Մի ամբողջ գիշեր, 8 ժամից ավել ճանապարհ ենք գնացել, որպեսզի կրկին ազատագրենք Մռավի բարձունքը և հետ շպրտենք թշնամու դրոշը։ Մի այլ մեծահոգությամբ, ջերմությամբ ու հոգատարությամբ էին ի՛նձ հետ շփվում: Մռավի բարձունքին էինք ՝ (3343 մ) բարձրության վրա։ Սառնամանիքներին, որպես իրենցից տարիքով մեծ ամենքն իրենց շորերով ինձ ծածկում և տաքացնում էին, տափաշշերի (котелок) մեջ ձյուն էինք լցնում հալվելուն պես խմում,- մեր զրույցի ընթացքում ասաց Յուրի Հախունցը։ «Բոլորն էլ ուժեղ էին, և բոլորն էլ հստակ գիտակցելով էին մեկնել պատերազմի, սակայն Թովմասի և Նարեկի պահվածքում նկատեցի ա՛յն ինչն Արցախյան երեք պատերազմներում շատ-շատերի մոտ բացակայում էր։ Նրանք ոչ մի բանից վախի զգացում չունեին, աջ ու ձախ հրթիռահրետակոծվում էին , սակայն չէին ընկճվում, Նարեկի և Թովմասի մոտ նահանջ բառն ի սպառ բացակայում էր, ոչ մեկին չէին ենթարկվում, միայն առաջ էին շարժվում (Дух был миллион). Կանխազգում էի, որ կզոհվեն, չէի ուզում, որ կողքիցս հեռանային։ Ավտարանոց (Չանախչի) մարտերի էինք ճանապարհում տղաներին, մի կողմ էի տարել նրանց և ասել՝ երեխաներ ունեք, մի քիչ էլ ձեր սեփական կյանքի մասին մտածեք, չլսեցին»... Նարեկը և Թովմասը մահապարտներ էին, մահապարտներ բառից բուն իմաստով, իսկական հայրենիքի նվիրյալներ։ Նման հերոսներն երկար կյանք չե՛ն ունենում. Շուշիի համար մղվող մարտերում չզոհվեին, հայրենիքի պաշտպանության ժամանակ մի այլ թեժ մարտերում կզոհվեին, -ասում է Յուրին։ Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հրազդան քաղաքում։ Մանկությունն անցկացրել է հայրենի Ավետարանոց գյուղում։ 1998 թվականին ընդունվել և 2006 թվականին ավարտել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան համար 3-րդ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Նույն թվականին ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջ։ 2010 թվականի դեկտեմբերին ուսումը կիսատ թողնելով մեկնել է ծառայության Մատաղիսի պաշտպանական շրջանում։ 2014 թվականին Նարեկը պայմանագրային հիմունքներով ծառայության է անցել Թալիշի պաշտպանական շրջանում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին։ Բարեխիղճ ծառայության համար 2016 թվականին արժանացել է սպայի կոչման և նշանակվել է հետախուզական դասակի հրամանատար։ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է Եղնիկներ պաշտպանական շրջան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հարազատ եղբոր հետ կրակի ամենաթեժ կետերում է եղել... «Մենք Եղնիկներում էինք, այնուհետև Օմարի լեռներում, Սղնախ գյուղում, լսելով, որ թուրքերը մոտենում են մեր մյուս գյուղերին առանց երկմտելու վաշտի 8 զինծառայողների հետ մեկնեցինք Շուշիի շրջան՝ պաշտպանելու մեր գյուղերը... Երբ տեղ հասանք և հասկացանք, որ թշնամին արդեն Քարին Տակ գյուղում է»- պատմում է Նարեկի եղբայրը... artsakhnews -թղթակցի այն հարցին, երբ պատերազմը վերսկսվի այս ամենից հետո դուք դարձյալ մեկնելու եք ռազմաճակատ, Նարեկի եղբայրն՝ Արայիկն այսպես պատասխանեց. -«Եթե անցած պատերազմներին պարտավորվածությամբ եմ մասնակից եղել, վերսկսվող պատերազմին իմ մասնակցությունն երազանք է դարձել ի՛նձ համար։ Չվերադառնալու գիտակցումով պետք է պատերազմի մեկնել. Ես և եղբայրս այդպես ենք միշտ մտածել և այդպես էլ գործել ենք։ Հավատացած ու վստահ եմ, որ մենք մեր սուրբ հողերը ազատագրելու ենք, եղբորս կիսատ գործը մե՛նք պետք է ավարտին հասցնենք»... Նարեկ Հովհաննիսյանը նահատակվել է նոյեմբերի 7-ին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի պաշտպանության ժամանակ... 2021 թվականի ապրիլի 5-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, 3-րդ հրաձգային դասակի հրամանատար, «Արցախի հերոս» Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանը զորքի մարտական պատրաստվածության, Արցախի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Լեռնիկ Վարդանյան
"Արցախի Հերոս" բարձրագույն կոչմանն արժանի քաջերից մեկն էլ Լեռնիկ Վարդանյանն է: Հրամանատար Վարդանյանը Եղնիկներ զորամասի քաջ կերպարներից մեկն էր: Իր սխրանքներով տարիների բացարձակ սեր ու հարգանք էր վայելում, թե՛ Եղնիկներում, և թե՛ Քարին Տակում: 44-օրյա պատերազմի առաջին օրերին անդարձ նետվեց մահվան երախը։
Անդրեյ Յուրիկի Ավագյան
Դիզակ աշխարհի խրոխտ լեռների գրկում բազմած թագավորանիստ Տումի գյուղում է ծնվել կապիտան Անդրեյ Յուրիկի Ավագյանը (1990 թ. հունվարի 31 ին)։ 1992 թ. Արցախյան առաջին գոյամարտում զոհվեց նրա հայրը՝ ընտանիքի ողջ հոգսը թողնելով կնոջ՝ Լիրայի փխրուն ուսերին։ Վերջինս էլ, ունենալով կամքի մեծ ուժ, հոգու խորքում պահած դառնագին ցավը, պահեց, մեծացրեց երեք երեխաներին ու հասցրեց իրենց երազանքներին։ Անդրեյը 2007թվականին ընդունվեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2011թվականին ավարտեց և լեյտենանտի կոչումով ծառայության անցավ ՊԲ Վարանդայի (ֆիզուլի) տանկային զորամասում։ Սիրում էր հայրենիքը, նրա ամեն մի անկյունը, թուփը, ծառը, քարը հարազատ էին նրա հոգուն։ Այդ սերն էլ անմնացորդ նվիրումով կապեց նրան իր գործին, և Անդրեյը դարձավ հայրենիքի խիզախ ու աննկուն պաշտպան։ Իր անբասիր ծառայության համար բազմիցս արժանացել է պատվոգրերի ու մեդալների։ 2016 թ. Ապրիլյան քառօրյայի ժամանակ ԱՆդրեյն իր տանկային վաշտով խիզախորեն մարտնչեց, գերազանց կատարեց իր առջև դրված մարտական առաջադրանքը, գրավեց ռազմավարական կարևոր բարձունք և ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց Արիության համար մեդալով։ 2020թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախ աշխարհի գլխին կրկին պայթեց աղետալի պատերազմը։ Այս անգամ էլ Անդրեյն իր զինակից ընկերներով նորից ելավ կենաց ու մահու կռվի հանուն հող հայրենիի։ Արիաբար մարտնչեց մինչև հոկտեմբերի 12-ը։ Սակայն չարաբաստիկ գիշերային այդ մարտը ճակատագրական եղավ նրա համար. զոհվեց 13-ի վաղ առավոտյան ՝ կիսատ թողնելով բազում ծրագրեր ու երազանքներ՝ չտեսնելով իր երկրորդ աղջկա ծնունդը։ Հետմահու պարգևատրվեց "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր՝ Աստղիկ և Անդրեա։ Հավերժ փառք ու խոնարհում քեզ, մեր հերոս Անդրեյ, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում։
Գոռ Արթուրի Հակոբյան
«Ես երդում տված եմ եւ կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ ... իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ ... Ես երդում տված եմ...» Մոնթե Մելքոնյան Հրետանավոր Գոռ Արթուրի Հակոբյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 14-ին Արարատի մարզի Այնթափ համայնքում: Սովորել է Նոր Խարբեդի համար 1 դպրոցում. Բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիսի 2ին ավագ եղբոր հետ։ Ծառայել է Արա լեռի հրետանային գնդում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտից կռվել է ոսոխի դեմ, մասնակցել է Ասկերանի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի պաշպանական մարտերին: Կյանքը տվել է հանուն հայրենիքի Ջաբրաիլում հոկտեմբերի 13-20ը ընկաց ժամանակահատվածում: Զոհվելու մասին լուրը հարազատներին տեղեկացրել են 2021թվականի մայիսի 21ին Ճանաչե՛նք մեր հերոսներին
Գարիկ Հակոբի Հովակիմյան
«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է» Մոնթե Մելքոնյան Գարիկ Հակոբի Հովակիմյանը ծնվել է 2000թվականին Արարատ մարզի գյուղ Դարակերտում. Հաճախել է տեղի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցը՝ կրթվելով 12 տարի: Գարիկը անսահման գեղեցիկ, բարձրահասակ, ոսկեգույն մազերով, կանաչ վառվռուն աչքերով, խելացի երիտասարդ էր՝ միշտ իր չափը ճանաչող, բոլորի կողմից սիրված, բոլորին կարեկցող տղա էր. Նրան հարգում էին բոլորը: 2019թվականի հունվարի 14-ին զորակոչվեց ծառայելու և իր պարտքը տալու հայրենիքին: Սկզբում ծառայել է Արմավիրի մարզում՝ տանկային վաշտում: Մասնգիտանալով 6 ամիս որպես տանկիստ՝ մեկնել է Արցախ՝ Թալիշ: Հաշված ամիսներ էին մնացել Գարիկի ծառայության ավարտին, բայց .....ո՞վ կպատկերացներ, որ սկսվելու է չարաբաստիկ պատերազմը: Գարիկի հայրը, լսելով պատերազմի գույժը, մեկնել է Արցախ լինելու իր տղայի և մնացած որդիների կողքին, մեկնել է հանուն հայրենիքի, հանուն մեր լինելու: Հայր և որդի կռվում էին նենգ թշնամու դեմ: Այդ օրերի ընթացքում Գարիկը կռվել է քաջաբար՝ ոչնչացնելով թշնամու մարդկային ուժ, տեխնիկա և փրկել իր զինակից ընկերների կյանքը: Վիրավորվելուց հետո էլ չի թողել իր դիրքը՝ վիրավոր կռվել է ու ասել «Թե տղա ես, պիտի կռվես»: 2020թվականի հոկտեմբերի 26-ին հայր ու որդի վերջապես հանդիպեցին, այնքան ուրախ էին ու հպարտ ասես ոչինչ չէր էլ եղել: Ո՞վ կպատկերացներ, որ սա իրենց վերջին հանդիպումն է... Հոկտեմբերի 27-ն էր, թեժ մարտ էր, էլ հույս չկար ...լռեց գյուղը, մարեց Գարիկի տան լույսը... միայն հերոս տանկիստի մոր հեկեկոցն էր լսվում տան մի անկյունից... Նա քաջաբար ընկավ հոկտեմբերի 27-ին ապրեցնելով ինձ ու քեզ: 2021թվականի մարտի 16-ին Արցախի նախագահի հրամանագրով Գարիկ Հովակիմյանը ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով: Քո սխրանքն անմահ է հերոս, քանի մենք կանք, կաս նաև դու և դու կապրես հավերժ: Փա՛ռք քեզ, քաջ զինվոր:
Մուշ Մհերի Հակոբյան
Մուշ Մհերի Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Ծակքար համայնքից է: Մուշը 2018 թվականին զորակոչվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակ: 2020 թվականի սեպտեմների 27-ին ադրբեջանաթուրքաահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ անձնուրաց պաշտպանել է հայրենյաց սահմանները, նռնականետով խոցել է հակառկորդի մոտ 4 միավոր տանկ և մի քանի այլ զրահատեխնիկա: Մուշ Հակոբյանը հայրենիքի ազատության և անկախության համար մղված կատաղի մարտում զոհվել է սեպտեմբերի 30-ին: Ճանաչե՛նք մեր հերոսին «Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով» Մոնթե Մելքոնյան