Ես՝ Հուսիկ Հովակիմյանս, ողջ կյանքում ապրել ու գործել եմ հանուն ամենքի, հանուն հայրենիքի: Ես սիրել եմ հայոց հողը, ջուրը սառնորակ, երկինքը կապույտ, դաշտը անապակ... Ես անձնուրաց սիրել եմ հայրենիքս, հայրենակցիս, ընկերոջս, բարեկամիս... Ես սերն ամփոփել եմ իմ մեջ ու բաժանել ամենքին... Ինձ ճանաչող ամեն ոք կհավաստի դա: Ես կռվել եմ Ապրիլյան պատերազմում ու ջախջախել թուրքին, այս պատերազմում ևս ստիպել եմ թուրքին փախչել, ստիպել եմ ծնկի գալ, հարգել ինձ ու զինակիցներիս: Կյանքս անգամ չեմ խնայել հանուն հայրենիքի, հանուն ամենքի, որ ծաղկի իմ երկիրը, ապրի ու արարի հայը, որ էլ երբեք պատերազմ չտեսնի հայոց հողը... Ուզում եմ, որ ամեն հայ իր պարտքը համարի հայ մնալն ու հանուն հայրենիքի ապագայի պայքարելը: Ես զոհել եմ կյանքս, որ դո՛ւ, դո՛ւք ապրեք խաղաղ ու երջանիկ, համախմբված պայքարեք և արարեք հայոց հողում, որ շենացնեք, ծաղկեցնեք հայոց հողը: Հայոց երկիրը մեր բոլորի հայրենիքն է, մեր բոլորի տունը, այն միակն է, սիրե՛ք, փայփայե՛ք այն՝ ձեր միտքն ու հոգին ծառայեցնելով նրան... Իմ գործը կիսատ չթողնե՛ք, իմ երազանքներն անավար չթողնե՛ք...
Мы не имеем права забывать ни об одном нашем герое: вы тоже можете добавить материал о своем герое по ссылке.