Բանակի կյանքով ապրած և կյանքը բանակին, հայրենիքին նվիրած Հերոս Գարիկ Մերուժանի Սայադյանը ծնվել է 1984թվականին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ 2002 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Եղնիկներում, եղել Կարեն Ջալավյանի (Քյոխ) լավագույն զինվորներից մեկը։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է "Քաջարի մարտիկ"շքանշանով։ Կյանքով լցված խիզախ երիտասրդ, հրաշալի անձնավորեւթյուն, հայրենասեր մարդ, հավատարիմ ընկեր՝ բառերն անգամ շատ քիչ են նրան նկարագրելու համար։ Սերը հայրենիքի հանդեպ անսպառ էր, որի համար նա նորից անցավ ծառայության։ 2010թվականի հուլիսից ընդունվել է Վայքի զորամաս՝ որպես պայմանագրային զինծառայող նռնականետորդ։ Ծառայել է մեծ սիրով, լավ տիրապետել մարտական և ռազմական բոլոր կանոներին։ Անբասիր ծառայության համար արժանացել "Ծովակալ Իսակով" մեդալի, պատվոգրերի և խրախուսանքների։ Ծառայությունն իրականացրել է ծննդավայրի սահմաններում՝ Բարձրունիում, Գոմքում։ Պատերազմի ընթացքում եղել է դիրքերում, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ամբողջ գումարտակի հետ հրամանատարական կազմով մեկնել են Արցախ՝ դիրքավորվելով Ջրականում։ Հերոսական մարտեր է մղել՝ պաշտպանելով իրեն վստահված մարտական դիրքերը։ Քաջաբար ընկել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին։ Հետմահու պարգևատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով։ Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում, հերոս Գարիկ Սայադյան...
Мы не имеем права забывать ни об одном нашем герое: вы тоже можете добавить материал о своем герое по ссылке.