Գևորգ Ջավաղյանին մնացել էր ընդամենը մեկ ամիս, որ վերջացներ իր ժամկետային զինծառայությունը ու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը հանձնելուց հետո վերադառնար իր ընտանիքի մոտ... Գևորգը տանկիստ էր, զոհվել է մարտական առաջադրանքը հերոսաբար կատարելով Հ.Գ. Նկարում Գևորգի վիրավոր տանկն է, որը իր ընկերների և հրամանատարների շնորհիվ վերականգնվել է և բերվել է մարտական վիճակի՝ 055-ը ՄԻՇՏ է կանգուն լինելու, Գևն էլ վերևից նայելու ու հպարտանալու է,չէ՞ որ իր տանկը պաշտում էր ու ասում. -Նորմա՞լ ա սաղ, թե չէ՝ տանկս քշեմ գամ Հավերժ փառք քեզ, մեր հերոս... "Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին": Մարտիրոս Սարյան
Мы не имеем права забывать ни об одном нашем герое: вы тоже можете добавить материал о своем герое по ссылке.