Հերոս Սեդրակ Սեդրակյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 17-ին Երևանում։ Բարի, գեղեցիկ, օրինապաշտ, արդար ու դաստիրակված տղա էր Սեդրակը։ 3 տարեկանից լողի է հաճախել, պրոֆեսիոնալ լողորդ էր: Սովորել է N51 դպրոցում և միջին դպրոցն ավարտելուց հետո սովորել է Քվանտ վարժարանի IB միջազգային դպրոցում անգլերենի կատարյալ տիրապետմաբ։ «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի լավագույն շրջանավարտներից էր։ 2019թ․ ավարտելով ՄԲ «Դիպլոմա» ծրագրով ուսումնառությունը, հրավերներ ուներ աշխարհի մի շարք առաջատար համալսարաններից, սակայն առավել կարևորեց հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը։ 2019 թվականի հուլիսին Սեդրակը զորակոչվեց բանակ, ծառայության անցնելով Գյումրիում։ Այդտեղ 6 ամիս ծառայեց հետո տեղափոխվեց Հադրութ՝ Արալեռ հակատանկային ֆագոտի մասնագետ, կրտսեր սերժանտ։ Որոշվել էր նրան սերժանտի կոչում տալ, այդ մասին նա ընտանիքին էր հայտնել պատերազմից օրեր առաջ։ Սեպտեմբերի 25-ին Սեդրակը պատվոգիր էր ստացել բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար։ Պատերազմի բոլոր օրերին նա զանգահարում էր ու իրան բնորոշ հոգատարությամբ ընտանիքի մասին էր անհանգստանում, հարցնում բոլոր ծանոթ ու անծանոթների զինվոր տղաներից։ Հոկտեմբերի 10-ից զանգերը դադարեցին և ընտանիքն այլևս ոչ մի լուր չունեցավ։ Երկար որոնումներից հետո դեկտեմբերին, Սեդրակը գտնվեց անմահացած։ Արա լեռի հակատանկային 4-րդ դիվիզիոնի 11 տղաներով հենց հոկտեմբերի 10-ին հայտնվել էին շրջափակման մեջ և միասին անմահացել, մնալով հավերժ սահմանին, որ խաղաղ առավոտներ նվիրեն։ Հավերժ փառք քեզ մեր քաջ հայորդի "Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է": Նապոլեոն I
Мы не имеем права забывать ни об одном нашем герое: вы тоже можете добавить материал о своем герое по ссылке.