Մարատ Կարենի Մանուկյանը ավագ հետախույզ էր։ Ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 13-ին։ Մարատը պատմական գիտությունների թեքնածու Համայակ Վարդանյանի ծոռն էր, Խ.Ս.Հ.Մ. հեռուստավարուհի Էլյանոռա Վարդանյանի և երգահան բարերար Մարի Ալեսի (Մարինե Վարդանյանի) թոռը։ Մարատը 2020 թվականի հունվարի 9-ին զորակոչվել է ՀՀ բանակ: Ծառայել է ՀՀ Պն Խնձորեսկի N զորամասում: Երկու ամիս անց վաշտի հրամանատարի հրամանով անցել է ծառայության որպես ավագ հետախույզ: Աչքի է ընկել իր խելացիությամբ և սպորտային կեցվածքով (որոշել էր հայրենիքին պարտքը կատարելուց անմիջապես հետո վերադառնալուն պես ընդունվել «Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտ». Շատ էր սիրում սպորտը, զբաղվում էր լողով և բոդիբիլդինգով, ինչն էլ իր հերթին նպաստել է հետախուզական ճակատում ընդգրկվելուն: Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է Հադրութի, Արա Լեռի և Ջաբրայիլի թեժ մարտերին: Երեք անգամ շրջափակման մեջ են ընկել և, կյանքի ու մահու կռիվ տալով, դուրս եկել շրջափակումից ։ Հերթական ռազմական հետախուզական գործողության ժամանակ զոհվել է հերոսաբար` ջոկատի հրամանատարական կազմին օգնություն ցուցաբերելիս: Զոհվել է 2020թվականի հոկտեմբերի 12-ին Ջաբրայիլում: Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում. Ճանաչե՛նք մեր հերոսներին Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ Մոնթե Մարատ Կարենի Մանուկյանը ևս դասվեց անմահ հերոսների շարքին…
Мы не имеем права забывать ни об одном нашем герое: вы тоже можете добавить материал о своем герое по ссылке.