Мы не имеем права забывать ни об одном нашем герое: вы тоже можете добавить материал о своем герое по ссылке.

Փա՛ռք քեզ հերոս, անմահ սխրանքի կրող հերոս Սեվյան Աշոտ:
Աշոտը կռվի առաջին օրվանից մասնակցել է Աղդամում տեղի ունեցող մարտերին, իսկ արդեն հոկտեմբերի 25-ին տեղափոխվել է Մարտունու շրջան, որտեղ էլ նույն օրը զոհվել է։ Հերոսը 2016 թվականին ևս զինվորագրվել է, որ մասնակցի Ապրիլյան պատերազմին, բայց քանի որ ինքը ծնողազուրկ էր, իրեն թույլ չեն տվել մեկնել։ Այս անգամ ևս կամավորագրվեց ու արդեն ոչինչ չկարողացանք անել։ Ասում էր.
-Ուզեք, չուզեք, պիտի գնամ... 18-20 տարեկան մեր տղերքին պիտի օգնեմ, իրենք մեղկ են, մեկ է` ես մամա, պապա չունեմ, որ իմ վրա լացեն...
Ծնվել է 1986թվականի հունիսի 18-ին, անմահացել՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին։
Сделать дополнение
Оставить комментарий
Прочитать комментарии