Armheroes Histories
logo
We will appreciate any and all contributions
searchicon
Find
Log in
logo
Create story

Select article type

Article
Heros biography

Select biography by:

Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting

All biographies

Սերգեյ Սեյրանի Մելքումյան
Սերգեյ Սեյրանի Մելքումյանը ծնվել է 2000 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Սերգեյը շատ աշխույժ, ժիր տղա էր։ Մեր հերոսը ժամկետային ծառայության էր անցել Մարտունի 2-ում, մեկ տարվա ծառայող էր, երբ սկսվեց անիծված պատերազմը։ Սերգեյը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին մարտական առաջադրանք կատարելիս։ Մեր հերոսը տանկիստ էր։ Պատերազմը Սերգեյի ոչ միայն կյանքը խլեց, այլ նրա հայրենիքը, տունը, ծննդավայրը նույնպես։ Հանգչիր խաղաղությամբ մեր հերոս զինվոր "Հատկանիշներից լավագույնը հանուն հայրենիքի մարտնչելն է": Հոմերոս
Սայադյան Գարիկ Մերուժանի
Բանակի կյանքով ապրած և կյանքը բանակին, հայրենիքին նվիրած Հերոս Գարիկ Մերուժանի Սայադյանը ծնվել է 1984թվականին Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ 2002 թվականին զորակոչվել է բանակ, ծառայել Եղնիկներում, եղել Կարեն Ջալավյանի (Քյոխ) լավագույն զինվորներից մեկը։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է "Քաջարի մարտիկ"շքանշանով։ Կյանքով լցված խիզախ երիտասրդ, հրաշալի անձնավորեւթյուն, հայրենասեր մարդ, հավատարիմ ընկեր՝ բառերն անգամ շատ քիչ են նրան նկարագրելու համար։ Սերը հայրենիքի հանդեպ անսպառ էր, որի համար նա նորից անցավ ծառայության։ 2010թվականի հուլիսից ընդունվել է Վայքի զորամաս՝ որպես պայմանագրային զինծառայող նռնականետորդ։ Ծառայել է մեծ սիրով, լավ տիրապետել մարտական և ռազմական բոլոր կանոներին։ Անբասիր ծառայության համար արժանացել "Ծովակալ Իսակով" մեդալի, պատվոգրերի և խրախուսանքների։ Ծառայությունն իրականացրել է ծննդավայրի սահմաններում՝ Բարձրունիում, Գոմքում։ Պատերազմի ընթացքում եղել է դիրքերում, 2020 թվականի հոկտեմբերի 9-ին ամբողջ գումարտակի հետ հրամանատարական կազմով մեկնել են Արցախ՝ դիրքավորվելով Ջրականում։ Հերոսական մարտեր է մղել՝ պաշտպանելով իրեն վստահված մարտական դիրքերը։ Քաջաբար ընկել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին։ Հետմահու պարգևատրվել է "Մարտական ծառայություն" մեդալով։ Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում, հերոս Գարիկ Սայադյան...
Սասուն Բորիսի Ավագյան
Սասուն Բորիսի Ավագյանը ծնվել է 1990թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ Ծառայում էր Ֆիզուլիում որպես պայմանագրային զինծառայող։ Անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին Ֆիզուլիում ընթացող թեժ մարտերի ժամանակ։ Սասունը երկու տղաների հայր էր։ Նա փոքր որդուն՝ Ալեքսին հաշված օրեր է տեսել։ Սասունը փոքր հասակում կորցրել էր մայրիկին, հիմա էլ իր որդիններն են առանց հայրիկի մնացել։ Ճանաչենք մեր հերոսներին Անպարտելի է մնում նա, ով մահն է ընտրում իրեն առաջնորդ: Գարեգին Նժդեհ Փառք քեզ մեր հերոս
Դավիթ Հակոբյան
Դավիթը ծնվել է Երևանում, բանակ է զորակոչվել 2020թվականի հուլիսին, ծառայել է Ջաբրայիլում։ Պատերազմի ամենաթեժ կետերում կռվել է քաջաբար: Ցավոք, զոհվել է 2020թվականի հոկտեմբերի 13-ին։ Քո սխրանքն անմահ է, հավերժի մարտիկ Քո անունը՝ մեր սրտերում "Ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում": Գարեգին Նժդեհ
Հակոբ Ստամբուլցյան
Կյանքի հզորության և անզորության նուրբ սահմանագիծը բժշկական բուհի ուսանողը տեսել է պատերազմում... Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Հակոբ Ստամբուլցյանի կյանքում արցախյան պատերազմն ամենից շատ փոխել է մարդկային կյանքի հանդեպ ունեցած ընկալումն ու վերաբերմունքը: Սպիտակ բանակի շարքերը կամավոր համալրած ապագա մասնագետը, ինչպես ինքն է բնորոշում, հստակ տեսել է և ապրել կյանքի հզորության և անզորության միջև ընկած նուրբ սահմանագիծը: «Դժվար, դաժանագին պահերին ուժ էր տալիս ինքս իմ մեջ ձևավորված պարտավորությունները սրբությոնների հանդեպ»,- պատմում է Հակոբ Ստամբուլցյանը, որը պարտադիր ժամկետային ծառայություն է անցել Քարվաճառում (2018-2020), զորացրվել է 2020թվականի հունվարին: Ծառայության սկզբում գործուղվել է Երևան, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոն: Փաստացի զորացրվել էր պատերազմը սկսվելուց 8 ամիս առաջ: «Մոտ 5 ամիս անց, ուսումն ավարտելով որպես բուժակ, ծառայունս շարունակել եմ Քարվաճառում։ Հարազատ եղբայրս իր դիմումին համապատասխան նույնպես զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Քարվաճառ: Ես 1 տարվա ծառայող էի և օրենքը թույլ էր տալիս մեր համատեղ ծառայությունը: Երբ սկսվեց պատերազմը, 7 ամիս է ինչ զորացրվել էի, իսկ եղբորս զորացրվելուն պատերազմը սկսվելու օրը մնում էր 100 օր, հետևաբար, արժանապատվության հարց էր այդ ընթացքում եղբորս ու ծառայակից ընկերներիս հնարավոր բոլոր միջոցներով աջակցելը»,- պատմում է Հակոբը: Պատերազմի մեկնարկի առաջին իսկ օրից, ընկերների հետ նա դիմել է Երևանի բոլոր զինկոմիսարիատներ, որպեսզի մեկնի առաջնագիծ, բայց բոլոր տեղերում մերժել են, քանի որ զորացրումից դեռ մեկ տարի չեր անցել. «Հաջորդ օրը մեր կամքով կարելի է ասել, «ինքնագլուխ» մեկնեցինք դեպի Քարվաճառ, սակայն այդ շրջանի մոբիլիզացիոն զորքերի հավաքակայանում մեզ չկարողացան հաստիքավորել զինկոմիսարիատի կողմից տրամադրվող համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Այդպես դիմում ենք Վարդենիսի կայազորային հոսպիտալ, որտեղ, մեր պատրաստակամությունը տեսնելով, մեզ հաստիքավորում են»: Սեպտեմբերի 28-ից միչև պատերազմի ավարտը կամավորագրված ապագա ստոմատոլոգն ընկերների հետ կատարել է առաջնագծից-հոսպիտալ վիրավորների տեղափոխություն՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելով Քարվաճառի և Մարտակերտի ուղղություններով: Պատերազմի ավարտից հետո ակտիվ ներգրավվածություն է ունեցել նաև կազմակերպչական աշխատանքներում, Քարվաճառի շրջանից խաչքարերի փրկությամբ, տեղահանմամբ: Ապագայի մասին խոսելով՝ Հակոբն ընդգծում է, որ հնարավոր ամեն ինչ անում է ընտրած մասնագիտության մեջ հմտանալու, այն լիարժեք տիրապետելու և կատարելագործվելու համար: «Հորիցս ինձ փոխանցված նկարչական տաղանդի, ձեռքի նուրբ աշխատանքի հանդեպ ունեցած սիրո և բժշկության հանդեպ ունեցածս սիրո համատեղումը գտել եմ ստոմատոլոգիայի մեջ»,- շեշտում է ուսանողը՝ հավելելով, որ բժշկության հանդեպ հետաքրքրությունն առաջացել է նյարդաբան տատիկի և հարազատների շրջանում բժիշկների շնորհիվ: Արմեն Մուրադյան_ի էջից
Վահե Կարապետյան
Վահե Կարապետյանը ժամկետային ծառայությունը անց է կացրել Լուսակերտում: Մասնակցել է 2020 թվականի 44 օրյա պատերազմին, վիրավորվել է Շուշիի պաշտպանության ժամանակ 2020 թվականի նոյեմբերի 6-ին, անմահացել՝ նոյեմբերի 9-ին... Չկա ոչինչ հայրենիքից առավել սիրելի: ԼՈՒԿԻԱՆՈՍ