Armheroes Histories
logo
We will appreciate any and all contributions
searchicon
Find
Log in
logo
Create story

Select article type

Article
Heros biography

Select biography by:

Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting

All biographies

Ռուբեն Կիրակոսի Չաթալյան
Ռուբեն Կիրակոսի Չաթալյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 25-ին Արարատի մարզի Արբաթ գյուղում։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Արբաթի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցը և հիմնական դպրոցը ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում։ 2020 թվականի օգոստոսի 24-ին զորակոչվել է բանակ Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում, որոշ ժամանակ անց տեղափոխվել է Հադրութ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է նաև Ջաբրայիլի թեժ մարտերին, ցուցաբերել մարդասիրական և հայրենասիրական սխրանքներ։ Պատերազմի կեսից նորից տեղափոխվում է Հադրութ, որտեղ էլ ծանր վիրավորվում է: Վիրավոր Ռուբենին այդտեղից տեղափոխում են Մարտունու քաղաքային հիվանդանոց, բայց, ցավոք, կյանքը փրկել չի հաջողվում։ Հոկտեմբերի 27_ին հերոս Ռուբենը անմահանում է հանուն հայրենիքի պաշտպանության։ Մարտական ընկերները մեծ խոնարհումով են խոսում Ռուբենի ազնվության, նվիրվածության և պատրաստակամության մասին: Հերոսը ապրել է ընդամենը 18 գարուն... Հավերժ փառք քեզ, մեր անմահ հերոս Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Սիփան Արմանի Սողոմոնյան
Հերոս Սիփան Արմանի Սողոմոնյանը իր երիտասարդ կյանքը նվիրել է հանուն մեր հայրենիքի պաշտպանության: Հիշե՛նք և մեծարե՛նք մեր անմահ հերոսներին Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: ՆԱՊՈԼԵՆ ԲՈՆԱՊԱՐՏ
Ավագյան Գագիկ Ռաֆայելի
Գագիկ Ռաֆայելի Ավագյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 15-ին: Բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 20-ին, ծառայել է Մարտունի 2-ում։ Վերջին անգամ ծնողների հետ խոսել է 2020 թվականի նոյեմբերի 4-ի առավոտյան, այնուհետև լուր չեն ունեցել մինչև նոյեմբերի 10-ը։ Մեծ դժվարությամբ կապվել են սերժանտ Արտուշի հետ, ով ասել է, որ Գագիկը իր ծառայակից ընկերների հետ, չենթարկվելով հրամանատարի նահանջ հրամանին, հերոսաբար զոհվել են իրենց հրամանատարի հետ միասին։ Գագիկին գտել ենք ԴՆԹ անալիզի արդյունքի հիման վրա, 2021 թվականի փետրվարի 7-ին։ Ճանաչե՛նք մեր հերոսին... "Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ": Րաֆֆի
Բաղդասար Արմենի Ղարիբյան
Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի անմահ Հերոս Բաղդասար Ղարիբյան, քո սխրանքն անմահ է, Հերո՛ս: Դու կմնաս միշտ մեր սրտում: Սպանվում է և առյուծը, առյուծությունը` երբեք: Գարեգին Նժդեհ
Դավիթ Վահանի Մադոյան
Դավիթ Վահանի Մադոյանը ծնվել է Կոտայքի մարզում: 2020 թվականի աշնանը եղել է շտուռմ հակատանկային հռթիռային համակարգի մեխանիկ վարորդ: Իր զինակցի հետ միասին մարտի են բռնվել 40 հոգանոց դիվերսիոն խմբի հետ՝ անվտանգ նահանջ ապահովելով մեր տղաների համար: Դավիթը զոհվել է հանուն հայրենիքի 2020 թվականի նոյեմբերի 2-ին Ճարտար գյուղը պաշտպանելիս: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ "Հայրենիք ստեղծել, նշանակում է բեկոր առ բեկոր հայտնաբերել, իմաստավորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպես հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնա անհայտ, անխոս, մեռյալ: Նշանակում է վայր առ վայր նվաճել երկիրը` շունչ և իմաստ տալով նրանց": Գարեգին Նժդեհ
Արտյոմ Քոլանջյան
Անմահ Հերոս Արտյոմ Քոլանջյան, հավերժ փառք ու պատիվ քեզ, մեր հերոս... "Մարդկային գործերի մեջ հայրենիքի պաշտպանույթունն է ամենասրբազանը": Գարեգին Նժդեհ