Կարապետյան Արմեն Դավիթի
Կարապետյան Արմեն Դավիթի` 2020 թվականի աշնանը կյանքը նվիրել է հանուն մեր հայրենիքի պաշտպանության՝ հերոսաբար մարտնչելով թշնամու դեմ:
Փառք ու պատիվ քեզ, մեր անմահ հերոս:
Մեր հայրենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:
Պարույր Սևակ
Արտակ Սահակյան
Արտակ Սահակյանը, 23 տարեկան հասակում, իր կյանքը նվիրեց հանուն հայրենիքի ազատության ու պաշտպանության:
Արտակը անմահացել է Արցախյան առաջին պատերազմում 1992թվականի հունիսի 3-ին։
Հավերժ փառք մեր հերոսներին
"Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին.:
Մարտիրոս Սարյան
Նիկողոսյան Տարոն Թադևոսի
Տարոն Թադևոսի Նիկողոսյանը ծնվել է 1992 ովականի մայիսի 3-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում: Չարաբաստիկ 2020 թվականի աշնանը եղել է պայմանագրաին զինծարայող։ Աշխատել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում որպես սապյոռի վաշտի հրամանատար..
Կապիտան էր. շատ շատ էր սիրում իր գործը... զինվորներին որպես ընկեր է վերաբերվել... ինքը զինվորներին էր հարգում, իսկ զինվորներն էլ իրեն... Նիկողոսյանը ամուսնացած էր, ուներ երկու որդի՝ Արամը 4 տարեկան է, իսկ Վահեն 1 տարեկան։
Հոկտեմբերի 3-ին Ագարակից գնացել է Ջաբրայիլ։
Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 9-ին Իշխանաձորում: Հուղարկավորվել է Եռաբլուրում։
Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում...
Ճանաչենք և մեծարենք մեր հերոսին
Մալխասյան Գագիկ Արթուրի
Գագիկ Արթուրի Մալխասյանը ծնվել է 2001 թվականին Գյումրի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է 2007 թվականին Երևանի Չարենցի անվան դպրոցում։
2016 թվականի ընդունվել է Երևանի Զարդարվեստի պետական ուսումնարան` տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում մասնագիտությամբ։
2019 թվականին ավարտելուց հետ 2020 թվականին հուլիսի 22 ին զորակոչվել է բանակ ԼՂՀ քաղաք Հադրութ։
Պատերազմը սկսվելուց ի վեր մարտնչել է Հադրութում, Մարտունիում ընկել 10 օր շրջափակման մեջ, բարեբախտաբար կարողացել են դուրս գալ շրջափակումից։ Հետո տեղափոխվել է Շուշի, որտեղ շրջափակման մեջ ընկնելով, ցավոք նոյեմբերի 8-ի գիշերը լույս նոյեմբերի 9-ին նահատակվել։
Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը,միայն նմանը:
Գարեգին Նժդեհ
Սեդրակ Սեդրակյան
Հերոս Սեդրակ Սեդրակյանը ծնվել է 2001 թվականի հունիսի 17-ին Երևանում։ Բարի, գեղեցիկ, օրինապաշտ, արդար ու դաստիրակված տղա էր Սեդրակը։ 3 տարեկանից լողի է հաճախել, պրոֆեսիոնալ լողորդ էր: Սովորել է N51 դպրոցում և միջին դպրոցն ավարտելուց հետո սովորել է Քվանտ վարժարանի IB միջազգային դպրոցում անգլերենի կատարյալ տիրապետմաբ։ «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի լավագույն շրջանավարտներից էր։
2019թ․ ավարտելով ՄԲ «Դիպլոմա» ծրագրով ուսումնառությունը, հրավերներ ուներ աշխարհի մի շարք առաջատար համալսարաններից, սակայն առավել կարևորեց հայրենիքի հանդեպ ունեցած պարտքը։
2019 թվականի հուլիսին Սեդրակը զորակոչվեց բանակ, ծառայության անցնելով Գյումրիում։ Այդտեղ 6 ամիս ծառայեց հետո տեղափոխվեց Հադրութ՝ Արալեռ հակատանկային ֆագոտի մասնագետ, կրտսեր սերժանտ։ Որոշվել էր նրան սերժանտի կոչում տալ, այդ մասին նա ընտանիքին էր հայտնել պատերազմից օրեր առաջ։ Սեպտեմբերի 25-ին Սեդրակը պատվոգիր էր ստացել բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար։
Պատերազմի բոլոր օրերին նա զանգահարում էր ու իրան բնորոշ հոգատարությամբ ընտանիքի մասին էր անհանգստանում, հարցնում բոլոր ծանոթ ու անծանոթների զինվոր տղաներից։ Հոկտեմբերի 10-ից զանգերը դադարեցին և ընտանիքն այլևս ոչ մի լուր չունեցավ։ Երկար որոնումներից հետո դեկտեմբերին, Սեդրակը գտնվեց անմահացած։
Արա լեռի հակատանկային 4-րդ դիվիզիոնի 11 տղաներով հենց հոկտեմբերի 10-ին հայտնվել էին շրջափակման մեջ և միասին անմահացել, մնալով հավերժ սահմանին, որ խաղաղ առավոտներ նվիրեն։
Հավերժ փառք քեզ մեր քաջ հայորդի
"Սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է":
Նապոլեոն I
Արմեն Արթուրի Ստեփանյան
Արմեն Արթուրի Ստեփանյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 10-ին։ Անչափ հայրենասեր, բարի ու կարեկցող երիտասարդ էր։ Զբաղվում էր երաժշտությամբ, սիրում էր կիթառ նվագել և իր տաղանդով հարստացնում էր դպրոցական միջոցառումները։ Արմենը սիրում էր նաև ֆուտբոլ խաղալ և ազատ ժամանակ միշտ կազմակերպում էր ֆուտբոլային խաղեր։ Դպրոցն ավարտելուց հետո Արմենն ընդունվեց և գերազանցությամբ ավարտեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալասարանը։
Այնուհետև ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու մեկնեց սպայական ծառայության Արցախի Մարտունու զորամասերից մեկում։
Հերոսը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը։ Այսօր նրա հիշատակը անմար է իրեն ճանաչող ամեն մարդու սրտում.
Ճանաչենք մեր հերոսներին
"Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ":
Անատոլ Ֆրանս
Հազար փառք քեզ, հերոս....