Armheroes Histories
logo
We will appreciate any and all contributions
searchicon
Find
Log in
logo
Create story

Select article type

Article
Heros biography

Select biography by:

Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting

All biographies

Գոռ Թումանյան
Անմահ հերոս Գոռ Թումանյանը 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցել է իր Հոր հետ և անմահացել հոր աչքի առաջ... Հիշենք և մեծարենք մեր հերոսներին
Հակոբ Առաքելյան
Հակոբ Առաքելյանը ծնվել է 1969 թվականի դեկտեմբերի 7-ին, քաղաք Գյումրիում: Հակոբը ամուսնացած էր ուներ 5 զավակներ։ Պատերազմի առաջին օրից Հակոբի երեք տղաները եղել են ռազմի դաշտում, իսկ Հակոբը իր չորրորդ տղայի հետ հոկտեմբերի 3_ին կամավորագրվել են և մեկնել Արցախի Հանրապետութրուն մասնակցելու Արցախի պաշտպանական մարտերին։ Հակոբը զոհվել է հոկտեմբերի 8-ին Ջրականի շրջանում իր ավագ որդու ձեռքերի մեջ։ Զոհվելուց 70 օր անց կարողացել են տեղափոխել Հակոբի դին իր որդու և կարմիր խաչի օգնությամբ։ Ճանաչենք մեր հերոսներին "Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած": Մոնթե
Էռնեստ Վիտալիի Ապրեսյան
Էռնեստ Վիտալիի Ապրեսյանը պահեստազորի ենթասպա էր, ծնվել էր 1979 թվականի մարտի 30-ին քաղաք Ստեփանակերտում։ Պատերազմ է մեկնել կամավոր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, եղել է Ասկերանի դիրքերում, ապա հոկտեմբերի 10-ին տեղափոխվել է Հադրութի Թութակ կոչվող տեղանք։ Հոկտեմբերի 16-ին, ծանր մարտեր մղելով թշնամու դեմ, զոհվել է հերոսաբար՝ փրկելով վիրավոր ընկերների կյանքը։ Ճանաչենք մեր հերոսներին "Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե"։ Մոնթե
Կարապետ Մելքոնյան
ՀՀ ոստիկանության զորքերի նահատակված զինծառայող Կարապետ Մելքոնյանը իր կյանքը նվիրեց հանուն մեր հայրենիքի պաշտպանության. Հավերժ փառք քեզ, մեր հերոս. Ճանաչենք մեր հերոսներին "Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է" Մոնթե
Ազիզ Սամվելի Աղաջանյան
Կռիվն ավարտվեց, օրերն անցան, Զինվորի գինը մարդիկ մոռացան, Կորցնողն է միայն զինվորին հիշում, Գիշեր ու ցերեկ անհույս տառապում։ Զինվորը կրկին պոստում է կանգնած, Աչքերն են նրա հոգնած ու տանջված, Բայց հիմա ոչ ոք չի հիշում նրան, Ծանր օրերը արդեն հեռացան։ Զինվորի մայրն է անքուն տանջվում, Իր որդու հետ մտովի խոսում, Ուզում է նորից իր որդուն գրկել Ու իր տաք գրկում նրան միշտ պահել։ Մարդի´կ, ուզում եմ մի բան միշտ հիշեք, Անկեղծ ուզում եմ, որ դուք գիտակցեք` Պատերազմ լինի, թե խաղաղ գիշեր, Զինվորին պետք է ամեն պահ հիշել։ Իմ հերոսը դու էս Ազիզ Սամվելի Աղաջանյան: Փառք քեզ, հերոս:
Արթուր Վիրաբյան
Հերոս Արթուր Վիրաբյանը ծնվել է 1992թվականի հունիսի 4-ին: Ցավոք, 2020-ի 44-օրյա պատերազմը մեզնից խլեց Արթուրին, խլեց ու տարավ դեպի հավերժություն: Ավաղ, Արթուրի կյանքը այլևս շրջանակված է 28 գարունով, ու կիսատ, անթև երազները թողած՝ գնաց միացավ ընկերներին, որ նրանց հետ երկնքից հսկի իր պես քաջերի կարիքն ունեցող ապրողներիս խաղաղությունը։ Փա՛ռք ու պատիվ քեզ հերոս Արթուր Վիրաբյան, փա՛ռք ու պատիվ քեզ մեր հավերժության ասպետ