Armheroes Histories
logo
We will appreciate any and all contributions
searchicon
Find
Log in
logo
Create story

Select article type

Article
Heros biography

Select biography by:

Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting

All biographies

Արմեն Դավիթի Սահակյան
Հերոս Արմեն Դավիթի Սահակյանը ծնվել է 1994 թվականին: Մեր Արմենը բացառիկ հրետանավոր էր, հրաշալի հրամանատար։ Կանգնում էր բարձր դիրքում, որ բոլորը իրեն տեսնեն ու այնտեղից կրակի հրաման էր տալիս։ Զրահաբաճկոն ու սաղավարտ, հիմնականում, չէր կրում, թշնամու արկերը անցնում էին գլխի վերևով, բայց Արմենը անսասան մնում էր կանգնած իր տեղում, սարի պես ամուր։ Մեր արձակած ամեն մի արկ իր նպատակին էր ու դիպուկ։ Նրա ամեն հրաման տեղին էր ու ժամանակին։ Իրենից կախված հնարավորն ու անհնարինն արել է։ Հիշենք և մեծարենք մեր հերոսներին... Փառք ու պատիվ մեր հերոսին
Գոռ Սեյրանի Թումանյան
Գոռ Սերյանի Թումանյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 28-ին, Աշտարակ քաղաքում: 2006-2014 թթ․ սովորել է Աշտարակի Սմբատ Շահազիզի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում, իսկ 2014-2017 թթ․ Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Ուջանի երաժշտական դպրոցում, մայրը՝ Մարինե Մնոյանը, եղել է երաժշտության առաջին ուսուցչուհին։ 2017-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժին, պրոֆեսոր Կարինե Մկրտչյանի դասարան: 2018 թվականին արժանացել է «Աշտարակի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ Ուսումը կիսատ է թողել, 2019-ին զորակոչվել է բանակ: 2020-ին սանձազերծված պատերազմի 27-րդ օրը՝ հոկտեմբերի 23-ին զոհվել է կամավորական հոր՝ Սեյրան Թումանյանի աչքի առաջ: Հուղարկավորվել է Աշտարակում: Հետգրություն: Երազում էր Իտալիայի Լա Սկալա թատրոնում երգել․ հրավեր էր ստացել Իտալիայից։ Գլխավոր շտաբը թույլ էր տվել, որ գնա։ Նախ համաճարակով պայմանավորված խնդիրները թույլ չտվեցին, հետո էլ որոշել էր՝ զինծառայության ավարտի մնացել էր 3 ամիս, ավարտի, նոր միայն գնա: Մրցանակները։ «Վերածնունդ» միջազգային VIII մրցույթ-փառատոն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին, Գյումրի, 2016 թվական, III կարգի դափնեկիր: «Զվարթնոց» հայ երգի 2016-2017 թթ․ մրցույթ-փառատոն, «Դասական երգ» անվանակարգ, 1-ին մրցանակ: «Տենոր» համաշխարհային ասոցիացիայի կազմակերպած «Ոսկե ձայն» միջազգային մրցույթ, Երևան, 2017թ., 1-ին տեղ: “La riqueza de voz” մրցույթ, Իսպանիա, Լորետ դե Մար, 2017թ., Ոսկե գավաթ: «Հարմոնիա» միջազգային երաժշտական VIII մրցույթ-փառատոն (2018 թ.), Թուրքիա, Սիդե քաղաք, Գրան պրի: Այս ցանկը կարող էր շատ երկար շարունակվել, եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը:
Նարայր Էդուարդի Հարոյան
Նորայր Էդուարդի Հարոյանը ծնվել է 1987թվականի փետրվարի 4 -ին: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հումանիտար քոլեջը որպես իրավագետ, 2005-2007 թվականներին ժամկետային պարտադիր ծառայությունից հետո սովորել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժինը։ 2014 թվականից աշխատել է ՊՆ պայմանագրային ծառայության N զորամասում։ 2020թվականի սեպտեմբերի 27-ից մնացել է շուրջօրյա ծառայության զորամասում։ Հոկտեմբերի 24-ին մեկնել է ռազմաճակատ և միացել Մատաղիս գյուղի պաշտպանության համար մղվող մարտերին: Այդ ընթացքում միայն 2 անգամ է զանգահարել տուն և ասել, որ ամեն ինչ շատ լավ է և ինքը հանգիստ հատվածում է, ոչ մի վտանգավոր բան չկա: Ընտանիքի անդամները չեն իմացել, որ ինքը առաջնագծում հերոսական պայքար է մղում թշնամու դեմ: Իրականում այդ օրերին նա թշնամուց 1-2 կիլոմոտր հեռավորության վրա է եղել։ Զինակից ընկերները պատմում են, որ Նորայրը կարծես վախը կորցրած լիներ, բոլորին խրատում էր, որ դուրս չգան խրամատներից, բոլոր վտանգավոր գործողություններին ինքն էր առաջինը գցվում: Հատկապես շատ ուշադիր ու հոգատար էր երեխա ունեցող զինակից ընկերների նկատմամբ: - Դուք քիթներդ դուրս մի հանեք, գլուխներդ ներսը պահեք, դուք երեխեք ունեք։ Նոյեմբերի 8-ից 9-ը հրադադարից ընդամենը 1 ժամ առաջ Նորայրը զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրականացված աննախադեպ հարձակման ժամանակ, երբ իրենց դիրքերը եղել են բոլոր հնարավոր զինատեսակների ռմբակոծության տակ: Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ:-Անատոլ Ֆրանս Հավերժ փառք քեզ, մեր անմահ հերոս...
Հարություն Արմենի Սուքիասյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Արմենի Սուքիասյան (1997-2020թթ․), Հարությունը  ծնվել է Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզ Դաշտավան գյուղում։ Մանկությունից եղել է կենսուրախ ակտիվ և կյանքով լեցուն երեխա։ Դպրոցական տարիներից աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, շուտ կողմնորոշվելու ունակությամբ։ Մասնակցել է դպրոցական տարբեր ինտելեկտուալ խաղերի։ Հաճախել է տարբեր սպորտաձևերի՝ սամբոյի, ձյուդոյի՝ արժանանալով տարբեր պատվոգրերի և մեդալների։ Մասնակցել է նաև շախմատի տարբեր մրցաշարերի։ 2012թ․ ընդունվել է Մ․ Մելքոնյանի ռազմա-մարզական վարժարան։ Երեք տարվա ընթացքում ցուցաբերելով բարձր առաջադիմություն, քննություններն ստանալով բարձր գնահատականներ։ Ավարտելով Մ․ Մելքոնյանի անվան ռազմա-մարզական վարժարանը՝ բարձր առաջադիմությամբ, գերազանց գիտելիքներով։ Մեկ ամսյա փորձաշրջան է անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այնուհետև, 2015թ․ Ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի ՛՛Михайловская военная артиллерийская академия՛՛ 2020-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել և որպես սպա, մեծ գիտելիքներով վերադարձել է հայրենիք։ 2020-ի հուլիսից անցել է ժառայության ՀՀ ՊՆ հրթիռային զորամասում, Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտի դաշտում, ակտիվ մասնակցել մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորվել և տեղափոխվել է Երևանի Հանրապետական հիվանդանոց։ 17 օր պայքարեց կյանքի համար, բայց ցավոք հոկտեմբեր 30-ին դադարեց պայքարել...