ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Արմենի Սուքիասյան (1997-2020թթ․), Հարությունը ծնվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ Դաշտավան գյուղում։ Մանկությունից եղել է կենսուրախ ակտիվ և կյանքով լեցուն երեխա։ Դպրոցական տարիներից աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, շուտ կողմնորոշվելու ունակությամբ։ Մասնակցել է դպրոցական տարբեր ինտելեկտուալ խաղերի։ Հաճախել է տարբեր սպորտաձևերի՝ սամբոյի, ձյուդոյի՝ արժանանալով տարբեր պատվոգրերի և մեդալների։ Մասնակցել է նաև շախմատի տարբեր մրցաշարերի։ 2012թ․ ընդունվել է Մ․ Մելքոնյանի ռազմա-մարզական վարժարան։ Երեք տարվա ընթացքում ցուցաբերելով բարձր առաջադիմություն, քննություններն ստանալով բարձր գնահատականներ։ Ավարտելով Մ․ Մելքոնյանի անվան ռազմա-մարզական վարժարանը՝ բարձր առաջադիմությամբ, գերազանց գիտելիքներով։ Մեկ ամսյա փորձաշրջան է անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այնուհետև, 2015թ․ Ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի ՛՛Михайловская военная артиллерийская академия՛՛ 2020-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել և որպես սպա, մեծ գիտելիքներով վերադարձել է հայրենիք։ 2020-ի հուլիսից անցել է ժառայության ՀՀ ՊՆ հրթիռային զորամասում, Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտի դաշտում, ակտիվ մասնակցել մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորվել և տեղափոխվել է Երևանի Հանրապետական հիվանդանոց։ 17 օր պայքարեց կյանքի համար, բայց ցավոք հոկտեմբեր 30-ին դադարեց պայքարել...

You can add a story about YOUR hero by simply following this link.
Sources
External Links
Ժամը հաղորդաշար - Հաղորդում Հարությունի մասին
https://www.youtube.com/watch?v=I5zuvnSHgX4Հարություն Արմենի Սուքիասյանի դասասենյակի անվանակոչումն
https://www.facebook.com/dashtavan/posts/2753606344940319
Make an addition
Leave a comment
Read comments