Նորայր Էդուարդի Հարոյանը ծնվել է 1987թվականի փետրվարի 4 -ին: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հումանիտար քոլեջը որպես իրավագետ, 2005-2007 թվականներին ժամկետային պարտադիր ծառայությունից հետո սովորել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժինը։ 2014 թվականից աշխատել է ՊՆ պայմանագրային ծառայության N զորամասում։ 2020թվականի սեպտեմբերի 27-ից մնացել է շուրջօրյա ծառայության զորամասում։ Հոկտեմբերի 24-ին մեկնել է ռազմաճակատ և միացել Մատաղիս գյուղի պաշտպանության համար մղվող մարտերին: Այդ ընթացքում միայն 2 անգամ է զանգահարել տուն և ասել, որ ամեն ինչ շատ լավ է և ինքը հանգիստ հատվածում է, ոչ մի վտանգավոր բան չկա: Ընտանիքի անդամները չեն իմացել, որ ինքը առաջնագծում հերոսական պայքար է մղում թշնամու դեմ: Իրականում այդ օրերին նա թշնամուց 1-2 կիլոմոտր հեռավորության վրա է եղել։ Զինակից ընկերները պատմում են, որ Նորայրը կարծես վախը կորցրած լիներ, բոլորին խրատում էր, որ դուրս չգան խրամատներից, բոլոր վտանգավոր գործողություններին ինքն էր առաջինը գցվում: Հատկապես շատ ուշադիր ու հոգատար էր երեխա ունեցող զինակից ընկերների նկատմամբ: - Դուք քիթներդ դուրս մի հանեք, գլուխներդ ներսը պահեք, դուք երեխեք ունեք։ Նոյեմբերի 8-ից 9-ը հրադադարից ընդամենը 1 ժամ առաջ Նորայրը զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրականացված աննախադեպ հարձակման ժամանակ, երբ իրենց դիրքերը եղել են բոլոր հնարավոր զինատեսակների ռմբակոծության տակ: Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ:-Անատոլ Ֆրանս Հավերժ փառք քեզ, մեր անմահ հերոս...
You can add a story about YOUR hero by simply following this link.