Գագիկ Ռաֆայելի Ավագյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 15-ին: Բանակ է զորակոչվել 2020 թվականի հուլիսի 20-ին, ծառայել է Մարտունի 2-ում։ Վերջին անգամ ծնողների հետ խոսել է 2020 թվականի նոյեմբերի 4-ի առավոտյան, այնուհետև լուր չեն ունեցել մինչև նոյեմբերի 10-ը։ Մեծ դժվարությամբ կապվել են սերժանտ Արտուշի հետ, ով ասել է, որ Գագիկը իր ծառայակից ընկերների հետ, չենթարկվելով հրամանատարի նահանջ հրամանին, հերոսաբար զոհվել են իրենց հրամանատարի հետ միասին։ Գագիկին գտել ենք ԴՆԹ անալիզի արդյունքի հիման վրա, 2021 թվականի փետրվարի 7-ին։ Ճանաչե՛նք մեր հերոսին... "Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ": Րաֆֆի
You can add a story about YOUR hero by simply following this link.