Արմեն Արթուրի Ստեփանյանը ծնվել է 1997 թվականի փետրվարի 10-ին։ Անչափ հայրենասեր, բարի ու կարեկցող երիտասարդ էր։ Զբաղվում էր երաժշտությամբ, սիրում էր կիթառ նվագել և իր տաղանդով հարստացնում էր դպրոցական միջոցառումները։ Արմենը սիրում էր նաև ֆուտբոլ խաղալ և ազատ ժամանակ միշտ կազմակերպում էր ֆուտբոլային խաղեր։ Դպրոցն ավարտելուց հետո Արմենն ընդունվեց և գերազանցությամբ ավարտեց Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալասարանը։ Այնուհետև ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանն ու մեկնեց սպայական ծառայության Արցախի Մարտունու զորամասերից մեկում։ Հերոսը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 23-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը։ Այսօր նրա հիշատակը անմար է իրեն ճանաչող ամեն մարդու սրտում. Ճանաչենք մեր հերոսներին "Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ": Անատոլ Ֆրանս Հազար փառք քեզ, հերոս....
You can add a story about YOUR hero by simply following this link.