You can add a story about YOUR hero by simply following this link.

Կռիվն ավարտվեց,
օրերն անցան,
Զինվորի գինը մարդիկ մոռացան,
Կորցնողն է միայն
զինվորին հիշում,
Գիշեր ու ցերեկ անհույս տառապում։
Զինվորը կրկին
պոստում է կանգնած,
Աչքերն են նրա
հոգնած ու տանջված,
Բայց հիմա ոչ ոք
չի հիշում նրան,
Ծանր օրերը արդեն հեռացան։
Զինվորի մայրն է
անքուն տանջվում,
Իր որդու հետ մտովի խոսում,
Ուզում է նորից
իր որդուն գրկել
Ու իր տաք գրկում
նրան միշտ պահել։
Մարդի´կ,
ուզում եմ մի բան
միշտ հիշեք,
Անկեղծ ուզում եմ, որ դուք գիտակցեք`
Պատերազմ լինի,
թե խաղաղ գիշեր,
Զինվորին պետք է ամեն պահ հիշել։
Իմ հերոսը դու էս Ազիզ Սամվելի Աղաջանյան:
Փառք քեզ, հերոս:
Make an addition
Leave a comment
Read comments