«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է» Մոնթե Մելքոնյան Գարիկ Հակոբի Հովակիմյանը ծնվել է 2000թվականին Արարատ մարզի գյուղ Դարակերտում. Հաճախել է տեղի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցը՝ կրթվելով 12 տարի: Գարիկը անսահման գեղեցիկ, բարձրահասակ, ոսկեգույն մազերով, կանաչ վառվռուն աչքերով, խելացի երիտասարդ էր՝ միշտ իր չափը ճանաչող, բոլորի կողմից սիրված, բոլորին կարեկցող տղա էր. Նրան հարգում էին բոլորը: 2019թվականի հունվարի 14-ին զորակոչվեց ծառայելու և իր պարտքը տալու հայրենիքին: Սկզբում ծառայել է Արմավիրի մարզում՝ տանկային վաշտում: Մասնգիտանալով 6 ամիս որպես տանկիստ՝ մեկնել է Արցախ՝ Թալիշ: Հաշված ամիսներ էին մնացել Գարիկի ծառայության ավարտին, բայց .....ո՞վ կպատկերացներ, որ սկսվելու է չարաբաստիկ պատերազմը: Գարիկի հայրը, լսելով պատերազմի գույժը, մեկնել է Արցախ լինելու իր տղայի և մնացած որդիների կողքին, մեկնել է հանուն հայրենիքի, հանուն մեր լինելու: Հայր և որդի կռվում էին նենգ թշնամու դեմ: Այդ օրերի ընթացքում Գարիկը կռվել է քաջաբար՝ ոչնչացնելով թշնամու մարդկային ուժ, տեխնիկա և փրկել իր զինակից ընկերների կյանքը: Վիրավորվելուց հետո էլ չի թողել իր դիրքը՝ վիրավոր կռվել է ու ասել «Թե տղա ես, պիտի կռվես»: 2020թվականի հոկտեմբերի 26-ին հայր ու որդի վերջապես հանդիպեցին, այնքան ուրախ էին ու հպարտ ասես ոչինչ չէր էլ եղել: Ո՞վ կպատկերացներ, որ սա իրենց վերջին հանդիպումն է... Հոկտեմբերի 27-ն էր, թեժ մարտ էր, էլ հույս չկար ...լռեց գյուղը, մարեց Գարիկի տան լույսը... միայն հերոս տանկիստի մոր հեկեկոցն էր լսվում տան մի անկյունից... Նա քաջաբար ընկավ հոկտեմբերի 27-ին ապրեցնելով ինձ ու քեզ: 2021թվականի մարտի 16-ին Արցախի նախագահի հրամանագրով Գարիկ Հովակիմյանը ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով: Քո սխրանքն անմահ է հերոս, քանի մենք կանք, կաս նաև դու և դու կապրես հավերժ: Փա՛ռք քեզ, քաջ զինվոր:
You can add a story about YOUR hero by simply following this link.