Armheroes Histories
logo
Շնորհակալություն մեր կողքին լինելու համար
searchicon
Գտնել
Մուտք
logo
Ստեղծել հոդված

Ընտրել հոդվածի տեսակը

Հոդված
Կենսագրություն

Ընտրել կենսագրություն ըստ՝

Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting

Բոլոր կենսագրությունները

Վարդան Ամալյան
Անմահ Հերոս Վարդան Ամալյանը իր երիտասարդ կյանքը նվիրել է հանուն մեր հայրենիքի պաշտպանության... Փառք ու պատիվ մեր հերոսին, շնորհակալ ենք
Էրիկ Մեսրոպի Աբրահամյան
Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է: ՄՈՒՐԱՑԱՆ
Սերգեյ Ռոմայի Մուրադյան
Սերգեյ Ռոմայի Մուրադյանը Արցախի Կենտրոնական պաշտպանական շրջանի սպա էր։ Կարգապահ և ազնիվ ծառայող, նվիրված հրամանատար, ով 2002 թվականի սեպտեմբերի 27-ից սկսած 33 օր, կատարելով հայրենիքի պաշտպանության համար իր ծառայողական պարտականությունները, արիաբար զոհաբերեց իր կյանքը հանուն իր որդիների` Գուրգենի և Գարեգինի, հանուն իր ընտանիքի և մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի։ Հիշենք և երբեք չմոռանանք մեր անմահ զինվորականին։ Մարդկային հատկանիշներից լավագույնը հանուն հայրենիքի մարտնչելն է... Հոմերոս
Դավիթ Լյովայի Գրիգորյան
Արցախի Հերոս Դավիթ Լյովայի Գրիգորյան Ծնվել է 2000թվականի նոյեմբերի 17-ին։ Մեծացել է Արմավիրի մարզի գյուղ Սարդարապատում։ 2018 թվականին ավարտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2019-ին զորակոչվել է բանակ։ Գյումրու ուսումնական զորամասում անցել է վեցամսյա սերժանտական կուրսեր, որի արդյունքում 01․07․2019թ-ին ստացել է կրտսեր սերժանտի կոչում, որից հետո ծառայությունը շարունակել է Հադրութի N զորամասում։ Զինվորական ծառայությունը լավ կատարելու համար 08․04․2020 ստացել է սերժանտի կոչում։ Արցախյան վերջին պատերազմից մեկ ամիս առաջ՝ 19․08․2020թ-ին ստացել է ավագ սերժանտի կոչում. հակատանկային ֆագոտի հաշվարկի հրամանատար։ 2020թվականի սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ, ինչի համար 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման: Մինչև իր զոհվելը շարունակել է մասնակցել պատերազմական գործողություններին (խոցած տանկերի թիվը հասցնելով 18-ի. եղել են նաև տոսսեր եւ ՀՄՄ-ներ, ընդհանուր 25 զրահատեխնիկա): Հավատարիմ մնալով իր անվանը, կոչմանը ու երդմանը հայրենիքին, նվիրեց ամենաթանկը՝ իր կյանքը։ Ճանաչենք մեր հերոսներին...
Էրիկ Էդուարդի Եղիազարյան
Էրիկ Էդուարդի Եղիազարյանը իր երիտասարդ կյանքը զոհել է հանուն մեր բոլորիս երեխաների՝ խաղաղ երկնքի տակ ապրելու իրավունքի... Ճանաչենք մեր հերոսին Հավերժ փառք քեզ, մեր հերոս
Հուսիկ Հովակիմյան
Ես՝ Հուսիկ Հովակիմյանս, ողջ կյանքում ապրել ու գործել եմ հանուն ամենքի, հանուն հայրենիքի: Ես սիրել եմ հայոց հողը, ջուրը սառնորակ, երկինքը կապույտ, դաշտը անապակ... Ես անձնուրաց սիրել եմ հայրենիքս, հայրենակցիս, ընկերոջս, բարեկամիս... Ես սերն ամփոփել եմ իմ մեջ ու բաժանել ամենքին... Ինձ ճանաչող ամեն ոք կհավաստի դա: Ես կռվել եմ Ապրիլյան պատերազմում ու ջախջախել թուրքին, այս պատերազմում ևս ստիպել եմ թուրքին փախչել, ստիպել եմ ծնկի գալ, հարգել ինձ ու զինակիցներիս: Կյանքս անգամ չեմ խնայել հանուն հայրենիքի, հանուն ամենքի, որ ծաղկի իմ երկիրը, ապրի ու արարի հայը, որ էլ երբեք պատերազմ չտեսնի հայոց հողը... Ուզում եմ, որ ամեն հայ իր պարտքը համարի հայ մնալն ու հանուն հայրենիքի ապագայի պայքարելը: Ես զոհել եմ կյանքս, որ դո՛ւ, դո՛ւք ապրեք խաղաղ ու երջանիկ, համախմբված պայքարեք և արարեք հայոց հողում, որ շենացնեք, ծաղկեցնեք հայոց հողը: Հայոց երկիրը մեր բոլորի հայրենիքն է, մեր բոլորի տունը, այն միակն է, սիրե՛ք, փայփայե՛ք այն՝ ձեր միտքն ու հոգին ծառայեցնելով նրան... Իմ գործը կիսատ չթողնե՛ք, իմ երազանքներն անավար չթողնե՛ք...