Armheroes Histories
logo
Շնորհակալություն մեր կողքին լինելու համար
searchicon
Գտնել
Մուտք
logo
Ստեղծել հոդված

Ընտրել հոդվածի տեսակը

Հոդված
Կենսագրություն

Ընտրել կենսագրություն ըստ՝

Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting

Բոլոր կենսագրությունները

Գևորգ Ջավաղյան
Գևորգ Ջավաղյանին մնացել էր ընդամենը մեկ ամիս, որ վերջացներ իր ժամկետային զինծառայությունը ու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը հանձնելուց հետո վերադառնար իր ընտանիքի մոտ... Գևորգը տանկիստ էր, զոհվել է մարտական առաջադրանքը հերոսաբար կատարելով Հ.Գ. Նկարում Գևորգի վիրավոր տանկն է, որը իր ընկերների և հրամանատարների շնորհիվ վերականգնվել է և բերվել է մարտական վիճակի՝ 055-ը ՄԻՇՏ է կանգուն լինելու, Գևն էլ վերևից նայելու ու հպարտանալու է,չէ՞ որ իր տանկը պաշտում էր ու ասում. -Նորմա՞լ ա սաղ, թե չէ՝ տանկս քշեմ գամ Հավերժ փառք քեզ, մեր հերոս... "Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին": Մարտիրոս Սարյան
Ռոբերտը և Արտյոմ Հովհաննիսյաններ
Ճանաչենք մեր հերոսներին Ռոբերտը և Արտյոմ Հովհաննիսյանները ծնվել են Արթիկում: Ռոբերտը Ջաբրայիլում է ծառայել, իսկ Արտյոմը՝ Աղդամում: 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ երկուսն էլ եղել են մարտադաշտում և հերոսաբար մարտչել են թշնամու դեմ: Ռոբերտը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին դիպուկահարի կրակոցից: Արտյոմը, իմանալով եղբոր մահվան մասին, շտապել է Հադրութ եղբոր վրեժը լուծելու, բայց ցավոք ճանապարհին զոհվել է ԱԹՍ -ի հարվածից: Հավերժ փառք Ձեզ հերոս եղբայրներ "Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի": Խրիմյան Հայրիկ
Գևորգ Կիրակոսյան
-Կոմանդո՛ր, եթե զինվորիդ ձեռքին հեռախոս տեսնես, ի՞նչ կանես։ -Եթե առաջին անգամ տեսնեմ ու խլեմ, ապա ինձ որպես ՄԱՐԴ չեմ հարգի: Կզգուշացնեմ, որ չկրկնվի, իսկ եթե երկրորդ անգամ տեսնեմ ու չխլեմ, ապա ինձ որպես ՍՊԱ չեմ հարգի։ Թե՛ որպես ՄԱՐԴ, թե՛ որպես ՍՊԱ այդքան կատարյալ չպիտի լինեիր, Գևորգ ջան։ "Սերը հայրենիքի հանդեպ կիսատ-պռատություն չի ճանաչում. ով նրա համար չի անում ամեն ինչ `չի անում ոչինչ. ով նրան ամեն ինչ չի տալիս, նա մերժում է նրան ամեն ինչ": Բյոռնե
Ջոն Ջանիբեկի Հունանյան
Ջոն Հունանյանը ծնվել է 2000թվականի սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ 2019 թվականից ծառայում էր Հադրութում որպես սերժանտ։ Պատերազմի ժամանակ, երբ Ջոնը վիրավորվում է, չի համբերում, թե երբ պետք է վերադառնա կռվող ընկերների մոտ, մի փոքր ապաքինվելուց հետո նորից վերադառնում է առաջնագիծ։ Մեր հերոսը ցավոք անմահանում է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին։ Ջոնը ընկերասեր և հայրենասեր անձնավորություն էր, դրական հատկանիշներով օժտված նվիրյալ, նրան բոլորն էին սիրում և հարգում: Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու արժանացել է "Մարտական ծառայություն" մեդալով: Փառք ու պատիվ մեր հերոսին Հիշենք և մեծարենք
Գոռ Թումանյան
Հերոս ջան, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում "Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր: Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը": ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Տիգրան Վյաչեսլավի Սահակյան
Հերոս Տիգրան Վյաչեսլավի Սահակյանը անմահացել է Ֆիզուլիում իր ամբողջ խմբի հետ միասին... Հիշենք և մեծարենք մեր հերոսներին Փառք ու խոնարհում Սերը դեպի հայրենիքը քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է: ՆԱՊՈԼԵՆ ԲՈՆԱՊԱՐՏ