Armheroes Histories
logo
Շնորհակալություն մեր կողքին լինելու համար
searchicon
Գտնել
Մուտք
logo
Ստեղծել հոդված

Ընտրել հոդվածի տեսակը

Հոդված
Կենսագրություն

Ընտրել կենսագրություն ըստ՝

Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting
Fill the field before submitting

Բոլոր կենսագրությունները

Հայկ Վլադիմիրի Ամիրջանյան
Հայկ Վլադիմիրի Ամիրջանյանy ծնվել է 1990թվականին, Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում։ Հայկը ծառայում էր Ֆիզուլլիում որպես պայմանագրային զինծառայող։ Անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆիզուլիում թեժ մարտերի ժամանակ։ Հայկը ամուսնացած չէր Ճանաչե՛նք մեր հերոսներին: "Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով" Մոնթե Մելքոնյան
Վահե Վահագնի Մելիքյան
Հիշենք և մեծարենք մեր հերոսներին Անմահ Հերոս Վահե Վահագնի Մելիքյանը ծնվել է 1996թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Վահեն պայմանագրային զինծառայող էր։ Մարտերի ժամանակ վիրավորում է ստացել Մարտունի 2_ում, իսկ անմահացել է Հոկտեմբերի 22_ին անօդաչուի հարվածից։ Վահե ջան, Փառք ու պատիվ քեզ "Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե"; Մոնթե Մելքոնյան
Աշոտ Սեվյան
Փա՛ռք քեզ հերոս, անմահ սխրանքի կրող հերոս Սեվյան Աշոտ: Աշոտը կռվի առաջին օրվանից մասնակցել է Աղդամում տեղի ունեցող մարտերին, իսկ արդեն հոկտեմբերի 25-ին տեղափոխվել է Մարտունու շրջան, որտեղ էլ նույն օրը զոհվել է։ Հերոսը 2016 թվականին ևս զինվորագրվել է, որ մասնակցի Ապրիլյան պատերազմին, բայց քանի որ ինքը ծնողազուրկ էր, իրեն թույլ չեն տվել մեկնել։ Այս անգամ ևս կամավորագրվեց ու արդեն ոչինչ չկարողացանք անել։ Ասում էր. -Ուզեք, չուզեք, պիտի գնամ... 18-20 տարեկան մեր տղերքին պիտի օգնեմ, իրենք մեղկ են, մեկ է` ես մամա, պապա չունեմ, որ իմ վրա լացեն... Ծնվել է 1986թվականի հունիսի 18-ին, անմահացել՝ 2020 թվականի հոկտեմբերի 25-ին։
Մարատ Կարենի Մանուկյան
Մարատ Կարենի Մանուկյանը ավագ հետախույզ էր։ Ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 13-ին։ Մարատը պատմական գիտությունների թեքնածու Համայակ Վարդանյանի ծոռն էր, Խ.Ս.Հ.Մ. հեռուստավարուհի Էլյանոռա Վարդանյանի և երգահան բարերար Մարի Ալեսի (Մարինե Վարդանյանի) թոռը։ Մարատը 2020 թվականի հունվարի 9-ին զորակոչվել է ՀՀ բանակ: Ծառայել է ՀՀ Պն Խնձորեսկի N զորամասում: Երկու ամիս անց վաշտի հրամանատարի հրամանով անցել է ծառայության որպես ավագ հետախույզ: Աչքի է ընկել իր խելացիությամբ և սպորտային կեցվածքով (որոշել էր հայրենիքին պարտքը կատարելուց անմիջապես հետո վերադառնալուն պես ընդունվել «Հայաստանի Ֆիզիկական Կուլտուրայի և Սպորտի Պետական Ինստիտուտ». Շատ էր սիրում սպորտը, զբաղվում էր լողով և բոդիբիլդինգով, ինչն էլ իր հերթին նպաստել է հետախուզական ճակատում ընդգրկվելուն: Պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է Հադրութի, Արա Լեռի և Ջաբրայիլի թեժ մարտերին: Երեք անգամ շրջափակման մեջ են ընկել և, կյանքի ու մահու կռիվ տալով, դուրս եկել շրջափակումից ։ Հերթական ռազմական հետախուզական գործողության ժամանակ զոհվել է հերոսաբար` ջոկատի հրամանատարական կազմին օգնություն ցուցաբերելիս: Զոհվել է 2020թվականի հոկտեմբերի 12-ին Ջաբրայիլում: Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում. Ճանաչե՛նք մեր հերոսներին Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ Մոնթե Մարատ Կարենի Մանուկյանը ևս դասվեց անմահ հերոսների շարքին…
Արկադի Քաջիկի Շահբազյան
Արկադի Քաջիկի Շահբազյանը ծնվել է 1994 թվականի նոյեմբերի 7-ին։ Մասնակցել է Մարտունիում, Ֆիզուլիում թշնամու դեմ մղվող մարտերում որպես կամավոր։ Ամուսնացած էր, ուներ դուստր ու սպասում էին երկրորդին: Շտապել էր Շուշի՝ վիրավոր տղաներին հանելու։ Զոհվել է Շուշիի մատույցներում՝ նոյեմբերի 7-ին՝ իր ծննդյան օրը: Գերեզմանը գտնվում է Եղբայրական գերեզմանում։ Մարտի 22ին ծնվել է հերոսի երկրորդ դուստրը։ Ճանաչե՛նք մեր հերոսներին "Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն": Մոնթե Մելքոնյան
Հովհաննես Մազմանյան
1920 թվականին՝ Կարսի բերդը հանձնելիս, Առաջին հանրապետության զինված ուժերի 28-ամյա գնդապետ Հովհաննես Մազմանյանը չենթարկվեց զորքը ետ քաշելու ու բերդը լքելու հրամանին և, մինչև վերջ մնալով, ինքնասպան եղավ հենց բերդում։ Ականատեսների վկայությամբ նրա վերջին խոսքերն էին. «Մի կյանք ունեմ, Հայրենիք, քեզ եմ տալիս»։ Զարմանալի զուգադիպությամբ 100 տարի անց Հովհաննես Մազմանյան անուն-ազգանունով գյումրեցի մի տղա կրկնեց իր անվանակցի սխրանքը՝ չլքեց իրեն վստահված կարևորագույն դիրքն ու, չենթարկվելով «նահանջ» հրամանին, կյանքը տվեց հանուն հայրենիքի։ Պատմում են, որ հրամանատարը զորքին նահանջի հրաման է տվել, բայց ոչ մի զինվոր չի ենթարկվել։ Հովհաննեսի մարմինը գտել են իր զոհված հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի մարմնից մի քանի մետր հեռավորության վրա։ Հրամանատար ու զինվոր՝ թվով 33 հոգի, մինչև վերջ հավատարիմ մնացին իրենց տված երդմանը և սեփական կյանքի գնով պաշտպանեցին Լաչինի միջանցքի անվտանգությունն ապահովող դիրքերը, սեփական կյանքի գնով պաշտպանեցին իրենց բաժին Կարսի բերդը։ Լուսավոր մի տղա, ով 12 տարի գերազանցությամբ սովորել էր դպրոցում, շատ էր սիրում նկարել ու գիրք կարդալ, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանող էր, Թումո էր հաճախում, պատերազմում զոհված Ալեն Մարգարյանի սաներից էր։ Պատերազմը մեզնից տարավ լավագույններին՝ մեզ թողնելով նրանց մասին հերոսական պատմություններ։ Հովհաննեսն ընդամենը 19 տարեկան էր։ Ճանաչենք մեր հերոսներին: "Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են": Մոնթե Մելքոնյան