Շնորհակալություն մեր կողքին լինելու համար
Մեր մասին
«Հայ Հերոս» հարթակը շահույթ չհետապնդող սոցիալական նախագիծ է, որը կոչված է մեր երկրի պաշտպանության, ազգային արժեքների ստեղծման և ամրապնդման գործում նշանակալի ներդրում ունեցած մարդկանց և հերոսների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմանը, հրապարակմանը և ճանաչելիության տարածմանը։ Միացեք մեր հարթակին՝ միասին լուսաբանենք հայ հերոսներին և նրանց հերոսական ճանապարհը։
Ամսվա ծննդյան օրեր
Հեղինակ՝ Աննա Պետրոսյան
Էռնեստ Վիտալիի Ապրեսյան
Էռնեստ Վիտալիի Ապրեսյանը պահեստազորի ենթասպա էր, ծնվել էր 1979 թվականի մարտի 30-ին քաղաք Ստեփանակերտում։ Պատերազմ է մեկնել կամավոր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, եղել է Ասկերանի դիրքերում, ապա հոկտեմբերի 10-ին տեղափոխվել է Հադրութի Թութակ կոչվող տեղանք։ Հոկտեմբերի 16-ին, ծանր մարտեր մղելով թշնամու դեմ, զոհվել է հերոսաբար՝ փրկելով վիրավոր ընկերների կյանքը։ Ճանաչենք մեր հերոսներին "Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե"։ Մոնթե
Կարդալ
Ամենաշատ դիտումներ
Վերջին հրապարակված հոդվածները
Հարություն Արմենի Սուքիասյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Արմենի Սուքիասյան (1997-2020թթ․), Հարությունը  ծնվել է Հայաստանի Հանրապետության  Արարատի մարզ Դաշտավան գյուղում։ Մանկությունից եղել է կենսուրախ ակտիվ և կյանքով լեցուն երեխա։ Դպրոցական տարիներից աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ, շուտ կողմնորոշվելու ունակությամբ։ Մասնակցել է դպրոցական տարբեր ինտելեկտուալ խաղերի։ Հաճախել է տարբեր սպորտաձևերի՝ սամբոյի, ձյուդոյի՝ արժանանալով տարբեր պատվոգրերի և մեդալների։ Մասնակցել է նաև շախմատի տարբեր մրցաշարերի։ 2012թ․ ընդունվել է Մ․ Մելքոնյանի ռազմա-մարզական վարժարան։ Երեք տարվա ընթացքում ցուցաբերելով բարձր առաջադիմություն, քննություններն ստանալով բարձր գնահատականներ։ Ավարտելով Մ․ Մելքոնյանի անվան ռազմա-մարզական վարժարանը՝ բարձր առաջադիմությամբ, գերազանց գիտելիքներով։ Մեկ ամսյա փորձաշրջան է անցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Այնուհետև, 2015թ․ Ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի ՛՛Михайловская военная артиллерийская академия՛՛ 2020-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել և որպես սպա, մեծ գիտելիքներով վերադարձել է հայրենիք։ 2020-ի հուլիսից անցել է ժառայության ՀՀ ՊՆ հրթիռային զորամասում, Պատերազմի առաջին իսկ օրվանից եղել է մարտի դաշտում, ակտիվ մասնակցել մարտական գործողություններին։ Հոկտեմբերի 13-ին ծանր վիրավորվել և տեղափոխվել է Երևանի Հանրապետական հիվանդանոց։ 17 օր պայքարեց կյանքի համար, բայց ցավոք հոկտեմբեր 30-ին դադարեց պայքարել...

Կարդալ
Նարայր Էդուարդի Հարոյան

Նորայր Էդուարդի Հարոյանը ծնվել է 1987թվականի փետրվարի 4 -ին: Ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի հումանիտար քոլեջը որպես իրավագետ, 2005-2007 թվականներին ժամկետային պարտադիր ծառայությունից հետո սովորել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության բաժինը։ 2014 թվականից աշխատել է ՊՆ պայմանագրային ծառայության N զորամասում։ 2020թվականի սեպտեմբերի 27-ից մնացել է շուրջօրյա ծառայության զորամասում։ Հոկտեմբերի 24-ին մեկնել է ռազմաճակատ և միացել Մատաղիս գյուղի պաշտպանության համար մղվող մարտերին: Այդ ընթացքում միայն 2 անգամ է զանգահարել տուն և ասել, որ ամեն ինչ շատ լավ է և ինքը հանգիստ հատվածում է, ոչ մի վտանգավոր բան չկա: Ընտանիքի անդամները չեն իմացել, որ ինքը առաջնագծում հերոսական պայքար է մղում թշնամու դեմ: Իրականում այդ օրերին նա թշնամուց 1-2 կիլոմոտր հեռավորության վրա է եղել։ Զինակից ընկերները պատմում են, որ Նորայրը կարծես վախը կորցրած լիներ, բոլորին խրատում էր, որ դուրս չգան խրամատներից, բոլոր վտանգավոր գործողություններին ինքն էր առաջինը գցվում: Հատկապես շատ ուշադիր ու հոգատար էր երեխա ունեցող զինակից ընկերների նկատմամբ: - Դուք քիթներդ դուրս մի հանեք, գլուխներդ ներսը պահեք, դուք երեխեք ունեք։ Նոյեմբերի 8-ից 9-ը հրադադարից ընդամենը 1 ժամ առաջ Նորայրը զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից իրականացված աննախադեպ հարձակման ժամանակ, երբ իրենց դիրքերը եղել են բոլոր հնարավոր զինատեսակների ռմբակոծության տակ: Առանց մարդկանց հանդեպ ունեցած նվիրական սիրո, չի լինում նվիրական սեր հայրենիքի հանդեպ:-Անատոլ Ֆրանս Հավերժ փառք քեզ, մեր անմահ հերոս...

Կարդալ
Ջոն Ջանիբեկի Հունանյան
Ջոն Հունանյանը ծնվել է 2000թվականի սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ 2019 թվականից ծառայում էր Հադրութում որպես սերժանտ։ Պատերազմի ժամանակ, երբ Ջոնը վիրավորվում է, չի համբերում, թե երբ պետք է վերադառնա կռվող ընկերների մոտ, մի փոքր ապաքինվելուց հետո նորից վերադառնում է առաջնագիծ։ Մեր հերոսը ցավոք անմահանում է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին։ Ջոնը ընկերասեր և հայրենասեր անձնավորություն էր, դրական հատկանիշներով օժտված նվիրյալ, նրան բոլորն էին սիրում և հարգում: Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու արժանացել է "Մարտական ծառայություն" մեդալով: Փառք ու պատիվ մեր հերոսին Հիշենք և մեծարենք
Կարդալ

Այս բաժնում դեռ հրապարակում չկա:

Կապ մեզ հետ