Արցախի Հերոս Դավիթ Լյովայի Գրիգորյան Ծնվել է 2000թվականի նոյեմբերի 17-ին։ Մեծացել է Արմավիրի մարզի գյուղ Սարդարապատում։ 2018 թվականին ավարտել է դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Կիսատ թողնելով ուսումը՝ 2019-ին զորակոչվել է բանակ։ Գյումրու ուսումնական զորամասում անցել է վեցամսյա սերժանտական կուրսեր, որի արդյունքում 01․07․2019թ-ին ստացել է կրտսեր սերժանտի կոչում, որից հետո ծառայությունը շարունակել է Հադրութի N զորամասում։ Զինվորական ծառայությունը լավ կատարելու համար 08․04․2020 ստացել է սերժանտի կոչում։ Արցախյան վերջին պատերազմից մեկ ամիս առաջ՝ 19․08․2020թ-ին ստացել է ավագ սերժանտի կոչում. հակատանկային ֆագոտի հաշվարկի հրամանատար։ 2020թվականի սեպտեմբերի 27-ից Արցախում ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Կարախամբիլի-Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ, ինչի համար 2020 թվականի հոկտեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման: Մինչև իր զոհվելը շարունակել է մասնակցել պատերազմական գործողություններին (խոցած տանկերի թիվը հասցնելով 18-ի. եղել են նաև տոսսեր եւ ՀՄՄ-ներ, ընդհանուր 25 զրահատեխնիկա): Հավատարիմ մնալով իր անվանը, կոչմանը ու երդմանը հայրենիքին, նվիրեց ամենաթանկը՝ իր կյանքը։ Ճանաչենք մեր հերոսներին...
Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։