Դավիթ Վահանի Մադոյանը ծնվել է Կոտայքի մարզում: 2020 թվականի աշնանը եղել է շտուռմ հակատանկային հռթիռային համակարգի մեխանիկ վարորդ: Իր զինակցի հետ միասին մարտի են բռնվել 40 հոգանոց դիվերսիոն խմբի հետ՝ անվտանգ նահանջ ապահովելով մեր տղաների համար: Դավիթը զոհվել է հանուն հայրենիքի 2020 թվականի նոյեմբերի 2-ին Ճարտար գյուղը պաշտպանելիս: Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ "Հայրենիք ստեղծել, նշանակում է բեկոր առ բեկոր հայտնաբերել, իմաստավորել, պատմականացնել իր երկիրը: Նշանակում է այնպես հարազատել իր երկիրը, որ նրանում ոչինչ չմնա անհայտ, անխոս, մեռյալ: Նշանակում է վայր առ վայր նվաճել երկիրը` շունչ և իմաստ տալով նրանց": Գարեգին Նժդեհ
Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։