Ռուբեն Կիրակոսի Չաթալյանը ծնվել է 2002 թվականի մայիսի 25-ին Արարատի մարզի Արբաթ գյուղում։ 2008 թվականի սեպտեմբերի 1-ին ընդունվել է Արբաթի Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցը և հիմնական դպրոցը ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Երևանի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում։ 2020 թվականի օգոստոսի 24-ին զորակոչվել է բանակ Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքում, որոշ ժամանակ անց տեղափոխվել է Հադրութ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է նաև Ջաբրայիլի թեժ մարտերին, ցուցաբերել մարդասիրական և հայրենասիրական սխրանքներ։ Պատերազմի կեսից նորից տեղափոխվում է Հադրութ, որտեղ էլ ծանր վիրավորվում է: Վիրավոր Ռուբենին այդտեղից տեղափոխում են Մարտունու քաղաքային հիվանդանոց, բայց, ցավոք, կյանքը փրկել չի հաջողվում։ Հոկտեմբերի 27_ին հերոս Ռուբենը անմահանում է հանուն հայրենիքի պաշտպանության։ Մարտական ընկերները մեծ խոնարհումով են խոսում Ռուբենի ազնվության, նվիրվածության և պատրաստակամության մասին: Հերոսը ապրել է ընդամենը 18 գարուն... Հավերժ փառք քեզ, մեր անմահ հերոս Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք: ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։