Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։

Ջոն Հունանյանը ծնվել է 2000թվականի սեպտեմբերի 1-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։
2019 թվականից ծառայում էր Հադրութում որպես սերժանտ։
Պատերազմի ժամանակ, երբ Ջոնը վիրավորվում է, չի համբերում, թե երբ պետք է վերադառնա կռվող ընկերների մոտ, մի փոքր ապաքինվելուց հետո նորից վերադառնում է առաջնագիծ։ Մեր հերոսը ցավոք անմահանում է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին։
Ջոնը ընկերասեր և հայրենասեր անձնավորություն էր, դրական հատկանիշներով օժտված նվիրյալ, նրան բոլորն էին սիրում և հարգում:
Արցախի Հանրապետության նախագահի կողմից հետմահու արժանացել է "Մարտական ծառայություն" մեդալով:
Փառք ու պատիվ մեր հերոսին
Հիշենք և մեծարենք
Կատարել լրացում
Թողնել մեկնաբանություն
Կարդալ մեկնաբանությունները