Ճանաչենք մեր հերոսներին Ռոբերտը և Արտյոմ Հովհաննիսյանները ծնվել են Արթիկում: Ռոբերտը Ջաբրայիլում է ծառայել, իսկ Արտյոմը՝ Աղդամում: 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ երկուսն էլ եղել են մարտադաշտում և հերոսաբար մարտչել են թշնամու դեմ: Ռոբերտը զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին դիպուկահարի կրակոցից: Արտյոմը, իմանալով եղբոր մահվան մասին, շտապել է Հադրութ եղբոր վրեժը լուծելու, բայց ցավոք ճանապարհին զոհվել է ԱԹՍ -ի հարվածից: Հավերժ փառք Ձեզ հերոս եղբայրներ "Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի": Խրիմյան Հայրիկ
Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։