Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։

Գևորգ Ջավաղյանին մնացել էր ընդամենը մեկ ամիս, որ վերջացներ իր ժամկետային զինծառայությունը ու հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը հանձնելուց հետո վերադառնար իր ընտանիքի մոտ...
Գևորգը տանկիստ էր, զոհվել է մարտական առաջադրանքը հերոսաբար կատարելով
Հ.Գ. Նկարում Գևորգի վիրավոր տանկն է, որը իր ընկերների և հրամանատարների շնորհիվ վերականգնվել է և բերվել է մարտական վիճակի՝ 055-ը ՄԻՇՏ է կանգուն լինելու, Գևն էլ վերևից նայելու ու հպարտանալու է,չէ՞ որ իր տանկը պաշտում էր ու ասում.
-Նորմա՞լ ա սաղ, թե չէ՝ տանկս քշեմ գամ
Հավերժ փառք քեզ, մեր հերոս...
"Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին":
Մարտիրոս Սարյան
Կատարել լրացում
Թողնել մեկնաբանություն
Կարդալ մեկնաբանությունները