Գագիկ Արթուրի Մալխասյանը ծնվել է 2001 թվականին Գյումրի քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է 2007 թվականին Երևանի Չարենցի անվան դպրոցում։ 2016 թվականի ընդունվել է Երևանի Զարդարվեստի պետական ուսումնարան` տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում մասնագիտությամբ։ 2019 թվականին ավարտելուց հետ 2020 թվականին հուլիսի 22 ին զորակոչվել է բանակ ԼՂՀ քաղաք Հադրութ։ Պատերազմը սկսվելուց ի վեր մարտնչել է Հադրութում, Մարտունիում ընկել 10 օր շրջափակման մեջ, բարեբախտաբար կարողացել են դուրս գալ շրջափակումից։ Հետո տեղափոխվել է Շուշի, որտեղ շրջափակման մեջ ընկնելով, ցավոք նոյեմբերի 8-ի գիշերը լույս նոյեմբերի 9-ին նահատակվել։ Հայրենիքի համար ապրում և մեռնում է ոգու մարդը,միայն նմանը: Գարեգին Նժդեհ
Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։