Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։

«Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր…իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է»
Մոնթե Մելքոնյան
Գարիկ Հակոբի Հովակիմյանը ծնվել է 2000թվականին Արարատ մարզի գյուղ Դարակերտում.
Հաճախել է տեղի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցը՝ կրթվելով 12 տարի: Գարիկը անսահման գեղեցիկ, բարձրահասակ, ոսկեգույն մազերով, կանաչ վառվռուն աչքերով, խելացի երիտասարդ էր՝ միշտ իր չափը ճանաչող, բոլորի կողմից սիրված, բոլորին կարեկցող տղա էր. Նրան հարգում էին բոլորը:
2019թվականի հունվարի 14-ին զորակոչվեց ծառայելու և իր պարտքը տալու հայրենիքին: Սկզբում ծառայել է Արմավիրի մարզում՝ տանկային վաշտում: Մասնգիտանալով 6 ամիս որպես տանկիստ՝ մեկնել է Արցախ՝ Թալիշ: Հաշված ամիսներ էին մնացել Գարիկի ծառայության ավարտին, բայց .....ո՞վ կպատկերացներ, որ սկսվելու է չարաբաստիկ պատերազմը: Գարիկի հայրը, լսելով պատերազմի գույժը, մեկնել է Արցախ լինելու իր տղայի և մնացած որդիների կողքին, մեկնել է հանուն հայրենիքի, հանուն մեր լինելու: Հայր և որդի կռվում էին նենգ թշնամու դեմ: Այդ օրերի ընթացքում Գարիկը կռվել է քաջաբար՝ ոչնչացնելով թշնամու մարդկային ուժ, տեխնիկա և փրկել իր զինակից ընկերների կյանքը: Վիրավորվելուց հետո էլ չի թողել իր դիրքը՝ վիրավոր կռվել է ու ասել «Թե տղա ես, պիտի կռվես»: 2020թվականի հոկտեմբերի 26-ին հայր ու որդի վերջապես հանդիպեցին, այնքան ուրախ էին ու հպարտ ասես ոչինչ չէր էլ եղել: Ո՞վ կպատկերացներ, որ սա իրենց վերջին հանդիպումն է... Հոկտեմբերի 27-ն էր, թեժ մարտ էր, էլ հույս չկար ...լռեց գյուղը, մարեց Գարիկի տան լույսը... միայն հերոս տանկիստի մոր հեկեկոցն էր լսվում տան մի անկյունից... Նա քաջաբար ընկավ հոկտեմբերի 27-ին ապրեցնելով ինձ ու քեզ:
2021թվականի մարտի 16-ին Արցախի նախագահի հրամանագրով Գարիկ Հովակիմյանը ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել է «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով:
Քո սխրանքն անմահ է հերոս, քանի մենք կանք, կաս նաև դու և դու կապրես հավերժ:
Փա՛ռք քեզ, քաջ զինվոր:
Կատարել լրացում
Թողնել մեկնաբանություն
Կարդալ մեկնաբանությունները