Շնորհակալություն մեր կողքին լինելու համար
searchicon
Գտնել
Մուտք
logo
Ստեղծել հոդված

Ընտրել հոդվածի տեսակը

Հոդված
Կենսագրություն
Անդրեյ Յուրիկի Ավագյան

Դիզակ աշխարհի խրոխտ լեռների գրկում բազմած թագավորանիստ Տումի գյուղում է ծնվել կապիտան Անդրեյ Յուրիկի Ավագյանը (1990 թ. հունվարի 31 ին)։ 1992 թ. Արցախյան առաջին գոյամարտում զոհվեց նրա հայրը՝ ընտանիքի ողջ հոգսը թողնելով կնոջ՝ Լիրայի փխրուն ուսերին։ Վերջինս էլ, ունենալով կամքի մեծ ուժ, հոգու խորքում պահած դառնագին ցավը, պահեց, մեծացրեց երեք երեխաներին ու հասցրեց իրենց երազանքներին։ Անդրեյը 2007թվականին ընդունվեց Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2011թվականին ավարտեց և լեյտենանտի կոչումով ծառայության անցավ ՊԲ Վարանդայի (ֆիզուլի) տանկային զորամասում։ Սիրում էր հայրենիքը, նրա ամեն մի անկյունը, թուփը, ծառը, քարը հարազատ էին նրա հոգուն։ Այդ սերն էլ անմնացորդ նվիրումով կապեց նրան իր գործին, և Անդրեյը դարձավ հայրենիքի խիզախ ու աննկուն պաշտպան։ Իր անբասիր ծառայության համար բազմիցս արժանացել է պատվոգրերի ու մեդալների։ 2016 թ. Ապրիլյան քառօրյայի ժամանակ ԱՆդրեյն իր տանկային վաշտով խիզախորեն մարտնչեց, գերազանց կատարեց իր առջև դրված մարտական առաջադրանքը, գրավեց ռազմավարական կարևոր բարձունք և ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվեց Արիության համար մեդալով։ 2020թվականի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախ աշխարհի գլխին կրկին պայթեց աղետալի պատերազմը։ Այս անգամ էլ Անդրեյն իր զինակից ընկերներով նորից ելավ կենաց ու մահու կռվի հանուն հող հայրենիի։ Արիաբար մարտնչեց մինչև հոկտեմբերի 12-ը։ Սակայն չարաբաստիկ գիշերային այդ մարտը ճակատագրական եղավ նրա համար. զոհվեց 13-ի վաղ առավոտյան ՝ կիսատ թողնելով բազում ծրագրեր ու երազանքներ՝ չտեսնելով իր երկրորդ աղջկա ծնունդը։ Հետմահու պարգևատրվեց "Մարտական խաչ" երկրորդ աստիճանի շքանշանով։ Ամուսնացած էր, ունի երկու դուստր՝ Աստղիկ և Անդրեա։ Հավերժ փառք ու խոնարհում քեզ, մեր հերոս Անդրեյ, քո սխրանքն անմահ է, քո անունը՝ մեր սրտերում։
Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։
Նյութի աղբյուրներ՝

https://fb.watch/5-8UdxEEqI/
Կատարել լրացում

Թողնել մեկնաբանություն
Կարդալ մեկնաբանությունները
Վերջին ավելացված հոդվածներ
Հարություն Արմենի Սուքիասյան
2021-11-12 10:00:12
Տիգրան Արցախեցի
Նարայր Էդուարդի Հարոյան
2021-11-09 18:16:30
Աննա Պետրոսյան
Ջոն Ջանիբեկի Հունանյան
2021-06-14 09:15:39
Աննա Պետրոսյան
Ամենաշատ ընթերցված հոդվածներ