Շնորհակալություն մեր կողքին լինելու համար
searchicon
Գտնել
Մուտք
logo
Ստեղծել հոդված

Ընտրել հոդվածի տեսակը

Հոդված
Կենսագրություն
Նարեկ Հովհաննիսյան

Ադրբեջանական վարձկաններն օր առաջ իրենց դրոշն էին տեղադրել Մռավի բարձունքին, այդ իսկ պատճառով Եղնիկների հրամանատարը 10 զինված, պատրաստված տղաներ է ուղարկել Մռավ։ Հաթերքի հրամանատար՝ Արարատն էլ որպես զինված ուժերում երկարամյա փորձ ունեցող պահեստազոր՝ Յուրի Հախունցի (Boss) հրամանատարությամբ ևս 10 հոգուց բաղկացած խումբ է ուղարկել Մռավ։ Մի ամբողջ գիշեր, 8 ժամից ավել ճանապարհ ենք գնացել, որպեսզի կրկին ազատագրենք Մռավի բարձունքը և հետ շպրտենք թշնամու դրոշը։ Մի այլ մեծահոգությամբ, ջերմությամբ ու հոգատարությամբ էին ի՛նձ հետ շփվում: Մռավի բարձունքին էինք ՝ (3343 մ) բարձրության վրա։ Սառնամանիքներին, որպես իրենցից տարիքով մեծ ամենքն իրենց շորերով ինձ ծածկում և տաքացնում էին, տափաշշերի (котелок) մեջ ձյուն էինք լցնում հալվելուն պես խմում,- մեր զրույցի ընթացքում ասաց Յուրի Հախունցը։ «Բոլորն էլ ուժեղ էին, և բոլորն էլ հստակ գիտակցելով էին մեկնել պատերազմի, սակայն Թովմասի և Նարեկի պահվածքում նկատեցի ա՛յն ինչն Արցախյան երեք պատերազմներում շատ-շատերի մոտ բացակայում էր։ Նրանք ոչ մի բանից վախի զգացում չունեին, աջ ու ձախ հրթիռահրետակոծվում էին , սակայն չէին ընկճվում, Նարեկի և Թովմասի մոտ նահանջ բառն ի սպառ բացակայում էր, ոչ մեկին չէին ենթարկվում, միայն առաջ էին շարժվում (Дух был миллион). Կանխազգում էի, որ կզոհվեն, չէի ուզում, որ կողքիցս հեռանային։ Ավտարանոց (Չանախչի) մարտերի էինք ճանապարհում տղաներին, մի կողմ էի տարել նրանց և ասել՝ երեխաներ ունեք, մի քիչ էլ ձեր սեփական կյանքի մասին մտածեք, չլսեցին»... Նարեկը և Թովմասը մահապարտներ էին, մահապարտներ բառից բուն իմաստով, իսկական հայրենիքի նվիրյալներ։ Նման հերոսներն երկար կյանք չե՛ն ունենում. Շուշիի համար մղվող մարտերում չզոհվեին, հայրենիքի պաշտպանության ժամանակ մի այլ թեժ մարտերում կզոհվեին, -ասում է Յուրին։ Նարեկ Հովհաննիսյանը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 30-ին Հրազդան քաղաքում։ Մանկությունն անցկացրել է հայրենի Ավետարանոց գյուղում։ 1998 թվականին ընդունվել և 2006 թվականին ավարտել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան համար 3-րդ միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Նույն թվականին ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջ։ 2010 թվականի դեկտեմբերին ուսումը կիսատ թողնելով մեկնել է ծառայության Մատաղիսի պաշտպանական շրջանում։ 2014 թվականին Նարեկը պայմանագրային հիմունքներով ծառայության է անցել Թալիշի պաշտպանական շրջանում։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Ապրիլյան պատերազմի մարտական գործողություններին։ Բարեխիղճ ծառայության համար 2016 թվականին արժանացել է սպայի կոչման և նշանակվել է հետախուզական դասակի հրամանատար։ 2020 թվականի ամռանը տեղափոխվել է Եղնիկներ պաշտպանական շրջան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հարազատ եղբոր հետ կրակի ամենաթեժ կետերում է եղել... «Մենք Եղնիկներում էինք, այնուհետև Օմարի լեռներում, Սղնախ գյուղում, լսելով, որ թուրքերը մոտենում են մեր մյուս գյուղերին առանց երկմտելու վաշտի 8 զինծառայողների հետ մեկնեցինք Շուշիի շրջան՝ պաշտպանելու մեր գյուղերը... Երբ տեղ հասանք և հասկացանք, որ թշնամին արդեն Քարին Տակ գյուղում է»- պատմում է Նարեկի եղբայրը... artsakhnews -թղթակցի այն հարցին, երբ պատերազմը վերսկսվի այս ամենից հետո դուք դարձյալ մեկնելու եք ռազմաճակատ, Նարեկի եղբայրն՝ Արայիկն այսպես պատասխանեց. -«Եթե անցած պատերազմներին պարտավորվածությամբ եմ մասնակից եղել, վերսկսվող պատերազմին իմ մասնակցությունն երազանք է դարձել ի՛նձ համար։ Չվերադառնալու գիտակցումով պետք է պատերազմի մեկնել. Ես և եղբայրս այդպես ենք միշտ մտածել և այդպես էլ գործել ենք։ Հավատացած ու վստահ եմ, որ մենք մեր սուրբ հողերը ազատագրելու ենք, եղբորս կիսատ գործը մե՛նք պետք է ավարտին հասցնենք»... Նարեկ Հովհաննիսյանը նահատակվել է նոյեմբերի 7-ին Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղի պաշտպանության ժամանակ... 2021 թվականի ապրիլի 5-ին Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի 3 հրաձգային դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան է շնորհվել: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ, 3-րդ հրաձգային դասակի հրամանատար, «Արցախի հերոս» Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանը զորքի մարտական պատրաստվածության, Արցախի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Դու էլ կարող ես ավելացնել քո հերոսի պատմությունը հետևյալ հղումով։
Նյութի աղբյուրներ՝

http://artsakhnews.com/article.php?a=832&fbclid=IwAR3yRIZemsyc8_5UFmsb2wpTH6IsBag2iKL_-fXEVg7rcFEsrDWPPj4Niuc
https://l.facebook.com/l.php?u=http%3A%2F%2Fartsakhnews.com%2Farticle.php%3Fa%3D825%26fbclid%3DIwAR3E2_4HiYT0V8-ROGz_nwKRQnNSPk22EMbbfiZIQp3x9T1dv9eyVEJCkvg&h=AT2-vHvcEIJrSXbwgKQZQmFNUMKLfUN1xeqypWURNOP_-BZEDlieLAnHloNHJhVfBW5A4IzNTumxFWyeOhyw5IfWdsw
Կատարել լրացում

Թողնել մեկնաբանություն
Կարդալ մեկնաբանությունները
Վերջին ավելացված հոդվածներ
Հարություն Արմենի Սուքիասյան
2021-11-12 10:00:12
Տիգրան Արցախեցի
Նարայր Էդուարդի Հարոյան
2021-11-09 18:16:30
Աննա Պետրոսյան
Ջոն Ջանիբեկի Հունանյան
2021-06-14 09:15:39
Աննա Պետրոսյան
Ամենաշատ ընթերցված հոդվածներ